Եթե ամփոփ փորձենք բյուջեի փոփոխությունները ներկայացնել ըստ հիմնական ցուցանիշների, ապա ընդհանուր եկամուտները նվազել են շուրջ 2.6 մլրդ դրամով, ինչը բացատրվում է այլ եկամուտների փոփոխությամբ, առաջարկվող նախագծում այն կազմում է 1 տրիլիոն 695 մլրդ դրամ: Այս մասին խորհրդարանում 2020 թվականի բյուջեի նախագծի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Հարկային եկամուտների մակարդակը պահպանվել է նույնը, այն կլինի 1 տրիլիոն 602 մլրդ դրամ: Համենայն դեպս, կանխատեսումն այդպիսին է, բայց երևի ձևակերպումս ճիշտ չէր, որովհետև կարծում ենք, որ այն կլինի ավելին, քան մեկ տրիլիոն 602 մլրդ դրամն է: Պաշտոնական դրամաշնորհների մակարդակը վերանայվել է՝ կապված փոխարժեքի փոփոխության հետ և կազմում է 35.3 մլրդ դրամ, այլ եկամուտները շուրջ 57.4 մլրդ դրամ, այստեղ նույնպես որոշակի գործոնների ազդեցությամբ նվազում է տեղի ունեցել»,- ասաց նա:
Ջանջուղազյանի ներկայացմամբ՝ ծախսերը նվազել են ընդամենը բացարձակ թվով՝ շուրջ 24.5 մլրդ դրամով՝ կազմելով 1 տրիլիոն 855, 7 մլրդ դրամ, ընդ որում, ընթացիկ ծախսերը 1 տրիլիոն 568 մլրդ դրամ է, կապիտալ ծախսերը՝ 288 մլրդ դրամ: «Այս ցուցանիշների արդյունքում պակասուրդը 2020 թվականի նախագծով ակնկալվում է, որ կլինի 160,7 մլրդ դրամ, կամ ՀՆԱ-ի 2.26 տոկոսը, նախորդ նախագծի հետ համեմատած շուրջ 0,34 տոկոսով ավելի ցածր»,- ասաց նա:Ինչ վերաբերում է դեֆիցիտին, ապա Ջանջուղազյանը նշեց, որ այն 2019 թվականի համար ակնկալվում է, որ կլինի շուրջ 0.6, իսկ 2020 թվականի համար՝ շուրջ 2.3 տոկոս: «Եթե ուշադրություն ենք դարձնում առաջնային պակասուրդին, ապա այն գործնականում զրոյական մակարդակ է ենթադրում 2020 թվականի համար»,- նշեց նա:
Ըստ Ջանջուղազյանի՝ եթե ներկայացվի, թե այս ամենն ինչ ազդեցություն կունենա մեր պարտքի վրա, ապա, նրա խոսքով՝ 48.2 տոկոս կառավարության պարտքի կանխատեսում է իրականացված. «Նախորդ կանխատեսման հետ համեմատած՝ սա փոփոխության է ենթարկվել, ընդ որում փոփոխման է ենթարկվել նվազեցման ուղղությամբ: Ակնկալվում է, որ այս տարի կունենանք պարտքի 50 տոկոսից ցածր ցուցանիշ պարտք/ՀՆԱ հարաբերակցության և մյուս տարի արդեն՝ 28.2 տոկոս»,- հայտարարեց նա:
Ջանջուղազյանն ընդգծեց, որ առհասարակ պարտքի տեսակետից 2 հանգամանք է ուշադրության արժանի, մեկը վճարունակության գնահատականը, մյուսը՝ իրացվելիության: «Առաջինը՝ որպես ցուցանիշ ցույց է տալիս, թե սուբյեկտը, որը պարտք է վերցնում, ինչ չափով ընդհանրապես կարող է պարտքը սպասարկել, երկրորդը՝ արդյոք այն պայմաններով, որ վերցնում է, այդ պարտքը կարող է սպասարկել, թե ոչ: ՀՀ-ն, ըստ ընդունված գնահատման մեթոդաբանության, շարունակվում է գնահատվել որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր: Սա չի նշանակում, որ մենք պետք է մեր զգոնությունը թուլացնենք և ուշադրության կենտրոնում չպահենք պետական պարտքը, մենք համոզված ենք, որ այն պետք է լինի կառավարելի, բայց դա չի նշանակում, որ այն չի կարող աճել: Այն կարող է աճել, եթե մենք տեսնում ենք, թե այն ինչ չափով է արդյունավետ և ինչ չափով է կառավարելի»,- շեշտեց ֆինանսների նախարարը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01