Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը Ազգային ժողովում ՀՀ բանկային գաղտնիքի մասին օրենքի նախագծում փոփոխությունների առաջարկը քննարկելիս ներկայացրեց հանձնաժողովի դիրքորոշումը:
Այսպիսով` նախագիծը մշակվել է ուժը կորցրած ճանաչելու համար անպարտաճանաչ պարտատերերի անունները/անվանումները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունը: Նախագիծը ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Վարդան Աթաբեկյանը նշեց, որ օրենքը վերաբերում է բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, որոնք ունեն 20 միլիոնից ավելի բանկային պարտավորություն, որը 180 օր շարունակ չեն կատարել: «Քանի որ խնդիրը զգայուն է, և հիմնական երկու հարցերի պատասխանները չտրվեցին, ուստի հանձնաժողովի մեծամասնությունը որոշեց կողմ քվեարկել, որ հարցը մտնի լիագումար նիստերի օրակարգ: Կուզեմ նշել, որ մեր կողմ քվեարկելը ամենևին չի նշանակում, որ հանձնաժողովի եզրակացությունը դրական է, ասեմ ավելին` մենք միտված ենք եղել դեմ քվեարկելուն»,-ասաց նա:
Հայտնենք, որ անպարտաճանաչ պարտատերերի անունները/անվանումները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասության դրույթի ընդունման նպատակն է եղել անպարտաճանաչ պարտատերերի անունները/անվանումները հրապարակելու միջոցով հակազդել նրանց վարքագծին՝ նպաստելով ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությանը և ապահովել ֆինանսական կայունությունը՝ այլ, ավելի արդյունավետ մեխանիզմների բացակայության պայմաններում: Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն այդ ոլորտը կարգավորող իրավական ակտերը:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44