 
            «Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը, պարզվում է, էքստրասենսի հատկություններ ունի։ Բրուտյանը վարչապետին իր գործուղման արդյունքների մասին հաշվետվություն է ներկայացրել ավելի վաղ, քան գործուղման մեկնելը։ Իր հաշվետվությունում, որը պետական պաշտոնական փաստաթուղթ է, Բրուտյանը ներկայացրել է, թե ինչ արդյունքներ է տվել 2019 թվականի հոկտեմբերի 10-12-ը Մոսկվայում պետական գնումների հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստին իր մասնակցությունը, թե ինչ հանդիպումներ է ունեցել, ինչ հարցեր են քննարկվել, ինչ որոշումներ են ընդունվել և այլն։ Սակայն Բրուտյանը այս ամենը գրել է հոկտեմբերի 4-ին՝ 6 օր ավելի շուտ, քան այդ ամենը տեղի կունենար։ Ընդ որում՝ Բրուտյանը հաշվետվության մեջ ամեն ինչ ներկայացնում է որպես արդեն իսկ կատարված փաստ, օրինակ՝ ․ «Աշխատանքային խմբի նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՏՄ Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման հետ համատեղ փորձագետների մակարդակում շարունակել համապատասխան կարգավորումներ սահմանող փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքները»,- իր հաշվետվության մեջ գրում է փոխնախարարը։ Արդյունքում` 2 տարբերակ կարելի է քննարկել․կա՛մ պետական պաշտոնական փաստաթղթում սխալ կա, և այն կազմողները, մեղմ ասած, անլուրջ և անփույթ են վերաբերվում այդ փաստաթղթերին, կա՛մ ֆինանսների փոխնախարարը իսկական «Նոստրադամուս» է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 
                                        13:25
 
                                        13:05
 
                                        12:45
 
                                        12:22
 
                                        11:33
 
                                        11:09
 
                                        10:33
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        22:13
 
                                        21:38
 
                                        20:02
 
                                        17:37
 
                                        17:13
 
                                        17:08
 
                                        16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:34
 
                                        09:16
 
                                        09:02
 
                                        09:52
 
                                        09:42
 
                                        09:35
 
                                        09:16