Պետությունը ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների հիմքում դրել է հանրային բարիքի արդար բաշխումը երաշխավորելու խնդիրը: Այս մասին լրագրողների համար կազմակերպված սեմինար-քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Մենք ձևակերպել ենք, մեր կարծիքով, բարեփոխումների տեսլականը: Ասել ենք, որ հանրային ֆինանսների կառավարման համակարգի առջև տեսնում ենք հետևյալ խնդիրը` երաշխավորել, որ հանրային բարիքը բաշխվում է արդարացիորեն: Մենք կարծում ենք, որ դրանց հնարավոր է հասնել կարգավորումների, կանխատեսումների և դրանց հիման վրա որոշումների համարժեքությունն ապահովելու ճանապարհով»,- ասաց Ջանջուղազյանն ու հավելեց` այդ ամենը կիսատ կլիներ, եթե տեղի չունենար բացարձակ թափանցիկության և հաշվետվողականության միջավայրում
Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների նպատակներն են ապահովել հարկաբյուջետային համարժեք քաղաքականության ապահովումը, ուժեղացնել հարկաբյուջետային կարգապահությունը:
Ջանջուղազյանը նշեց` հարկաբյուջետային կարգապահության բարձրացումը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում գտնվող նպատակադրում է: Բարեփոխումների կարևոր նպատակներից է նաև բյուջետային համակարգի կանխատեսելիության աստիճանի բարձրացումը: Նախարարը մեծապես կարևոր համարեց բոլոր միջոցառումները հաշվետվողականության շրջանակում իրականացնելը:
Նրա խոսքով` պետական ֆինանսների կառավարման ոլորտում կառավարության գերակայությունները ձևակերպելիս առաջնորդվել են կառավարության ծրագրային դրույթներով: Ջանջուղազյանը նկատեց `պետական պարտքի արդյունավետ կառավարման համակարգի զարգացումների բարելավումը մշտական խնդիր է բոլոր այն երկրների համար, որոնք ունեն պետական պարտք: Ֆինանսական համակարգը բավականին համարժեքորեն արձագանքում է պետական պարտքի կարիքներին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում հաստատել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների գործողությունների ծրագիրը։
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44