Իրանը կարծում է, որ Ռուսաստանը կշարունակի փոխգործակցել իրենց հետ Ֆորդոյի ատոմակայանում՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցների վերականգնմանը։ Այս մասին ասել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը, չնայած ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնմանը, չի թողնի (նախագծի) աշխատանքը»,- նրան մեջբերում է ISNA գործակալությունը։ Քամալվանդին նշել է, որ Մոսկվան «շարունակում է մասնակցել «Բուշեհր» ԱԷԿ-ի երկրորդ եւ երրորդ էներգաբլոկների կառուցմանը։ Նրա խոսքով՝ «Իրանը տեխնիկական տեսակետից պատրաստ է հետագայում աշխատանք տանել՝ կապված կայուն իզոտոպերի հետ, նաեւ առանց Ռուսաստանի»։ «Իհարկե, քաղաքական տեսակետից ավելի լավ կլինի, եթե Մոսկվան շարունակի համագործակցել մեզ հետ»,- ավելացրել է ԻԱԷԿ ներկայացուցիչը։ Նոյեմբերի 6-ին Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ իր ինքնակամ պարտավորությունների կրճատման շրջանակում սկսել է գազ մատակարարել Ֆորդոյի օբյեկտի ցենտրիֆուգներին։ Այդ առնչությամբ ԱՄՆ-ը հայտարարել է դեկտեմբերի 15-ից այդ օբյեկտի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու մասին։ Այս ֆոնին դեկտեմբերի 5-ին «ՏՎԷԼ» ընկերությունը (մտնում է «Ռոսատոմ» պետկորպորացիայի մեջ) տեղեկացրել է Թեհրանին, որ դադարեցնում է Ֆորդոյի երկու գազային ցենտրիֆուգներում բժշկական նպատակներով կայուն իզոտոպերի արտադրության երկու կասկադների մոդիֆիկացիայի նախագծի աշխատանքը։ Դեկտեմբերի 6-ին ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան լիովին կիրականացնի Ֆորդոյի օբյեկտի արդիականացման՝ ներկա պահին դադարեցված նախագիծը։ Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանին ժամանակ է պետք, որպեսզի արձագանքի նոր հանգամանքներին՝ Իրանի կողմից Ֆորդոյի ցենտրիֆուգներին գազի մատակարարմանը եւ դեկտեմբերի 15-ից այդ օբյեկտի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցներ մտցնելուն։
10:02
09:46
09:33
09:16
09:02
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02