Վաղաժամ է խոսել Թուրքիայի կողմից ռուսական կործանիչների գնման մասին, Անկարան դեռեւս ամերիկյան F-35 օդանավեր ստանալու հույս ունի, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Այս փուլում դեռեւս վաղ է խոսել՝ մենք արդյո՞ք կգնենք ռուսական կործանիչներ: Անհրաժեշտ է սպասել, տեսնել, թե իրադարձություններն ինչպես կզարգանան: Թուրքիան անկախ պետություն է եւ կանի այն, ինչն անհրաժեշտ համարի: Եթե ԱՄՆ-ն հրաժարվի F-35-ի մատակարարման իր պարտականությունները կատարելուց, մենք կարող ենք այլ մատակարարներ գտնել: Աշխարհում շատ օդանավեր են կառուցվում, եւ տարբերակ գտնելը խնդիր չէ: Բայց մենք ցանկանում ենք ԱՄՆ-ի հետ համագործակցել, որովհետեւ ամերիկացիները մեր գործընկերներն են»,- ասել է Աքարը NTV հեռուստաալիքի եթերում: Նա հավելել է, որ Անկարան բազմիցս իրավիճակը բացատրել է իր ամերիկացի գործընկերներին, եւ ԱՄՆ նախագահը ճանաչում է նրա իրավացիությունը: «Թրամփը նույնպես իր գործընկերներին ասել է՝ նրանք (Թուրքիան) վճարել են, դուք նրանց օդանավեր չեք տալիս, սա ի՞նչ տրամաբանություն է: Մենք հաճախորդներ չենք, այլ այդ ծրագրի գործընկերներ: Մենք տրանշ ենք վճարել, կատարել ենք բոլոր պայմանները: Չենք պատրաստվում F-35-ի գաղտնագրման համակարգը ոչ մեկին փոխանցել, մեզ համար դա եւս կարեւոր է: Մենք առաջարկել ենք հանձնաժողով ստեղծել, եւ Թրամփը դրան աջակցել է»,- հավելել է թուրք նախարարը: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին սեպտեմբերի սկզբին այցելել էր ՄԱԿՍ-2019 ավիասրահ: Հաղորդվում էր, որ նա հետաքրքրվել էր ռուսական Սու-35 եւ Սու-57 օդանավերով, եւ այս թեման հնչել է ՌԴ նախագահի հետ բանակցություններում: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը Սու-57-ի մատակարարումների բանակցություններ են վարում:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55