Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից, զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու մի շարք դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
2019 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:45-ին, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակչուհին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, թվով 3 իրեն անծանոթ անձինք, ներկայանալով որպես իրենց ընտանիքի ծանոթներ, խաբեությամբ ապօրինի մուտք են գործել իր տուն և զենքի գործադրմամբ իր կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել ոսկյա իրեր, կանխիկ գումար և թանկարժեք ժամացույց՝ պատճառելով խոշոր չափի՝ 2.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, և կայացվել որոշում՝ նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին:
Ըստ աղբյուրի, նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժին բերման է ենթարկվել Մայակովսկի գյուղի բնակչուհու թոռը և ևս 3 հոգի, ովքեր հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են:
Նախաքննության ընթացքում պարզվել է հիշյալ խմբի կողմից ավազակային հարձակում կատարելու այլ դեպքեր ևս: Մասնավորապես՝ խումբը ավազակային հարձակում է կատարել Աբովյան և Երևան քաղաքներում գործող խանութ սրահների, ինչպես նաև Երևան քաղաքի Զեյթուն թաղամասում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի վրա: Վերջիններս Արմավիր մարզի Մյասնիկյան գյուղում ևս ավազակային հարձակում են կատարել և քաղաքացուց գումար հափշտակել:
Նախաքննության ընթացքում կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ առերևույթ հանցագործություն կատարած 4 անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություններ է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44