Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ դեկտեմբերի 10–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին: Իր օրհնությունն ու բարեմաղթանքերը բերելով նորանշանակ դեսպանին` Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է երկու երկրների ու ժողովուրդների ջերմ և սերտ հարաբերություններին, ինչը վկայված է նաև Ռումինիայում շուրջ հազար տարվա պատմություն ունեցող հայկական ժառանգության առկայությամբ: Հայ-ռումինական հարաբերությունների սերտացման, խորացման և համագործակցության ընդլայնման գործում Նորին Սրբությունը կարևորել է Ռումինիայի հայ համայնքի դերակատարությունը: Վեհափառ Հայրապետը նաև խոսել է Ռումինիայի և ռումին ժողովրդի հանդեպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առանձնահատուկ ջերմության մասին, ինչը պայմանավորված էր երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձով և գործունեությամբ: Շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին օրհնության և բարեմաղթանքերի համար՝ պրն. Կորնել Իոնեսկուն հավաստիացրել է, որ իբրև դեսպան իր ջանքերը կներդնի հայ-ռումինական հարաբերությունների առավել ամրապնդման համար: Դեսպանը անդրադարձել է նաև Ռումինիայի հայ համայնքի և Ռումինիայի հայոց թեմի կյանքին` ընդգծելով տարբեր ժողովուրդների ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանմանն ի նպաստ Ռւոմինիայի իշխանությունների կողմից դրսևորվող հոգատարությունը: Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր եղբայրական ջերմ ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիել Պատրիարքին` նորանշանակ դեսպանին մաղթելով, որ Աստված ուղեկից լինի վերջինիս իր առաքելության արդյունավորման համար:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44