Զբոսաշրջային Travel and Leisure պորտալը կազմել է այն վայրերի ցուցակը, որոնք արժե այցելել 2020 թվականին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Դրանում ընդգրկվել է 50 ուղղություն։ Առաջին տեղը փորձագետները տվել են Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբային։ Զբոսաշրջիկներին առաջարկվում է այցելել Մենելիկի պալատ, որը երկար տարիներ եղել է կայսրերի նստավայր, եւ որտեղ այսօր գտնվում է վարչապետ Աբիա Ահմեդ Ալիի գրասենյակը։ Կարելի է այցելել նաեւ Ժամանակակից արվեստի կենտրոն, որը կոչված է եթովպացի նկարիչ Զոմի անունով։ Ներկայացված են ժամանակակից աֆրիկյան արվեստի նմուշներ եւ էկոլոգիայի թեմայով նախագծեր։ Տեղեկացվում է, որ քաղաքի օդանավակայանը երեք անգամ մեծացրել է թողունակությունը։ Երկրորդ տեղում Պերուի հին քաղաք Արեկիպան է։ Դրա պատմական կենտրոնը 2000 թվականին ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Այստեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն ապրելու հյուրատանը Սուրբ Ավգուստինի եկեղեցու կողքին, որը հայտնի է բարոկկո ոճի իր փորագիր ճարտարապետությամբ։ Երրորդ տեղը Աշվիլ քաղաքինն է (Հյուսիսային Կարոլինայի նահանգ), որտեղ ապրում են փողոցային նկարիչներն ու երաժիշտները։ Սեպտեմբերին այստեղ տեղի է ունենում ստեղծագործական խոհարարական փառատոն՝ «Չաու-չաու», վարպետաց դասերով, յոգայի պարապմունքներով եւ կենդանի երաժշտության համերգներով։ Առաջին տասնյակում են նաեւ Ավստրիան, Մեքսիկայի ամենահյուսիսային Ստորին Կալիֆոռնիա նահանգը, Բարբադոսը, Պեկինը, Հավայները, Բոթսվանան եւ Բոստոնը։
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44