Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է հրապարակել ՌԴ-ին վերագրվող ընտրություններին միջամտության թեմայով Մոսկվայի եւ Վաշինգտոնի նամակագրությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես հիշեցրի, որ մենք ԱՄՆ ներկայիս վարչակազմին առաջարկել ենք նամակագրությունը հրապարակայնացնել կիբեռտարածքում ռիսկերի հայտնվելու դեպքում հատուկ ստեղծված ալիքով, որը 2016 թվականի հոկտեմբերից 2017-ի հունվար իրականացվել է Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ, որից պարզ կդառնա, որ մենք պատրաստ ենք ցանկացած հարցով համագործակցել՝ կապված ընտրություններին մեր միջամտության մասին ԱՄՆ կասկածների հետ»,- ասել է Լավրովը Միացյալ Նահանգներում այցի արդյունքներով:
Նախարարը նշել է, որ ԱՄՆ նախորդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը կտրականապես հրաժարվում էր այդ նամակագրությունը հրապարակել: «Եթե նաեւ ներկայիս վարչակազմն է հրաժարվում այդ նամակագրությունը հրապարակայնացնել,- ես չգիտեմ՝ ինչ պատկերացումներից ելնելով,- ապա մենք էլ ի՞նչ կարող ենք առաջարկել»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Ավելի վաղ Լավրովը Պոմպեոյի հետ մամուլի ասուլիսում նշել էր, որ Մոսկվան պատրաստ է հրապարակել Վաշինգտոնի հետ նամակագրությունը, որն առնչվում է ԱՄՆ ընտրություններին ՌԴ միջամտությանը, հենց որ ամերիկյան կողմը հաստատի այդ փաստաթղթերի հրապարակմանն իր համաձայնությունը:
«Ռուսական միջամտություն»
Ամերիկյան ընտրություններին իբր տեղի ունեցած ռուսական միջամտության թեման չի քննարկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, հայտնել է Լավրովը:
«Մենք ընտրություններն ընդհանրապես չենք քննարկել»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով Սպիտակ տան այն տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին, որ Թրամփն իբր ռուսաստանցի նախարարին զգուշացրել է ընտրություններին միջամտության անթույլատրելիության մասին:
Լրագրողներից մեկը նաեւ ՌԴ ԱԳՆ ղեկավարին հարցրել է՝ իր հետ հանդիպման ժամանակ Թրամփն արդյոք դժգոհե՞լ է դեմոկրատներից, որոնք Միացյալ Նահանգների նախագահի իմփիչմենթի գործընթաց են սկսել: «Ես արդեն առաջին հարցին պատասխանելիս ասացի, թե մենք ինչպիսի թեմաներ ենք քննարկել, նաեւ սկզբում ասացի: Ոչ մի այլ բանի մասին այլեւս խոսք չի գնացել»,- ասել է Լավրովը:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34