Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հրապարակել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ լուսանկար՝ արված Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարում ԱՄՆ նախագահը նստած է աշխատասեղանի շուրջ, իսկ ռուս դիվանագետը կանգնած է նրա կողքին: Սպիտակ տան պաշտոնական հայտարարության համաձայն՝ նախագահ Թրամփը ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին նախազգուշացրել է, որ Ռուսաստանը պետք է զերծ մնա ամերիկյան ընտրություններում որևէ միջամտությունից, ինչպես նաև կոչ է արել Մոսկվային լուծել Ուկրաինայի հետ հակամարտությունը: Ինչ վերաբերում է Թրամփի թվիթերյան հրապարակմանը, ապա նա գրել է.«Շատ լավ հանդիպում անցկացրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի մյուս ներկայացուցիչների հետ: Քննարկեցինք բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ առևտուրը, Իրանը, Հյուսիսային Կորեան, միջուկային համաձայնագիրը, միջուկային զենքի վերահսկումը և ընտրություններին միջամտությունը: Անհամբեր սպասում եմ մոտ ապագայում այս երկխոսության շարունակմանը»: Նշվում է, որ Լավրովի այցը Սպիտակ տուն տևել է մեկ ժամ: Բացի այդ, նա հանդիպում է ունեցել նաև իր ամերիկացի գործընկեր Մայք Պոմպեոյի հետ: Վերջինս Լավրովին նախազգուշացրել է, որ ամերիկյան ընտրություններին միջամտության դեպքում, Վաշինգտոնը պատասխան քայլեր կձեռնարկի: Պարբերականը հավելում է, որ Լավրով-Թրամփ հանդիպումն անհանգստացրել է նախագահին պաշտոնանկ անել փորձող դեմոկրատներին, որոնք չեն բացառել, որ ԱՄՆ նախագահը կարող էր Լավրովի միջոցով գաղտնի տեղեկություններ փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հիշեցնենք, որ վերջին անգամ Թրամփը Սպիտակ տանը Լավրովին ընդունել էր 2017թ.:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34