SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ «ձախ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 21-ամյա Իվան Ֆ.-ն է: Մինչ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում ՌԴ քաղաքացիներ, 22-ամյա Դանիել –Քրիստիան Ս.-ն, 22-ամյա Նիկոլայ Ռ.-ն Ամիրյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ծեծի են ենթարկել Իվան Ֆ.-ին, կապել նրա ձեռքերն ու ոտքերը, դանակի սպառնալիքով պահանջել, որ նա իր հաշվեհամարից 2 հազար ԱՄՆ դոլար փոխանցի իրենց հաշվին, որից հետո հափշտակել են Իվան Ֆ.-ի նոթբուքը, բջջային հեռախոսները և դրամապանակը:
Դրամապանակում եղել է մոտ 150 հազար դրամ, 30 վրացական լարի: Ըստ նախնական տեղեկությունների՝ Իվան Ֆ.-ին դանակով հարվածել է Նիկոլայ Ռ.-ն, այնուհետև կասկածյալները նրան թողնելով կապված վիճակում, դիմել են փախուստի: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալներ Դանիել-Քրիստիան Ս.-ին և Նիկոլայ Ռ-ին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44