Սահմանադրական դատարանի մասին օրենքի՝ ձեր կողմից նախանշված 88-րդ հոդվածը սահմանում է սոցիալական երաշխիքներ, ԱԺ մեծամասնությանը դիմելով՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: «Ձեր կողմից ներկայացված նախագիծը որևէ կապ չունի սոցիալական երաշխիքների հետ, որովհետև ՍԴ օրենքի 88-րդ հոդվածը նվազագույնը 12 տարվա ծառայություն կամ հանրային ծառայություն զբաղեցրած անձին տալիս է համապատասխան երաշխիք, ձեր կողմից ներկայացվածը նաև հնարավորություն է տալիս 2 տարի աշխատած դատավորին գնալ վաստակած հանգստի՝ հարկատուի հաշվին, սա անընդունելի է», - նշեց պատգամավորը։ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր հերթին նկատեց՝ որոշ մարդիկ «մանիպուլյացիա» բառը դարձրել են տերունական աղոթքի նման մի բան։ «Ընդդիմությունն ինչ խոսում է, ասում եք՝ մանիպուլյացիա եք անում: Բա ի՞նչ անենք, դուք ո՞նց եք պատկերացնում: Սա մնջախաղի թատրո՞ն է, ձայն չհանենք, ձեռքերով նշաններ ցույց տանք։ Եկեք իրար հանդեպ հարգանքը չկորցնենք, դուք ձեր կարծիքն եք ասում, մենք՝ մերը: Ինչ ասում ենք, ուրիշ հիմնավորում չեք ունենում, ասում եք՝ մանիպուլյացիա է: Մանիպուլյացիան այն է, որ այստեղ ձևախեղվում է ՍԴ դատարանի մասին 88 հոդվածի 4-րդ մասը, որտեղ կոնկրետ հիմքեր է նախատեսում առողջական վիճակի հետ կապված հրաժարականի դեպքում, իսկ այստեղ առողջական վիճակի մասին խոսք չկա, սա քաղաքական շարժառիթներով պայմանավորված օրենսդրական նախաձեռնություն է», - իր խոսքն ամփոփեց Պետրոսյանը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01