«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Վերջերս շատ է խոսվում Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման մասին: Ի՞նչ է սա ենթադրում, արդյո՞ք այդ ազատականացում ասվածը, ինչպես սովորաբար լինում է, չի հանգեցնելու սակագների բարձրացման, և ինչու՞ ենք դիմում այդ քայլին: Այս և այլ հարցերի պարզաբանումը ստանալու համար դիմեցինք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանին: Մանավանդ՝ սա այն հարցերին մեկն է, որ ներառված է մեր երկրի էներգահամակարգի՝ մինչև 2040 թ. զարգացման ռազմավարությունում, որ քննարկման փուլում է: Փոխնախարարը նախ ընդգծեց, որ շուկայի ընդամենը 10 տոկոսն է ազատականացվելու սկզբնական փուլում, որպեսզի նաև տեսնեն, թե ինչ ռիսկեր կարող են լինել, և եթե հանկարծ վատ լինի, սարսափելի ոչինչ չկա, «հետ կգան»: Իսկ ինչ վերաբերում է սակագների խնդրին, ապա պետությունն անպայման կկիրառի համապատասխան մեխանիզմներ՝ պայմանավորվածություններ թույլ չտալու համար: Ազատականացման ժամանակ ուժի մեջ կմնա՞ն գիշերային սակագները: Ըստ Հակոբ Վարդանյանի պարզաբանման՝ շուկայի բարեփոխումների առաջին փուլի ընթացքում կդիտարկվեն նաև կիրառվող սակագնային քաղաքականության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, գիշերային և ցերեկային սակագների հետագա կիրառության նպատակահարմարությունն ու դրա այլընտրանքները, ամսական հաստատուն սպասարկման վճարների սահմանման անհրաժեշտությունը և այլն: Բայց խոցելի սպառողների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը մշտապես կմնա կառավարության ուշադրության կենտրոնում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44