Կնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) հինգշաբթի հաստատել է 2020 թվականի մարտի 2-ին երկրորդ կրկնակի եւ 11 ամսում երրորդ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին օրենքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդարանի ինքնալուծարումը հաստատող փաստաթղթին երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ կողմ է քվեարկել 94 պատգամավոր, դեմ եւ ձեռնպահ արտահայտվողներ չեն եղել: Այն առաջին ընթերցմամբ հաստատվել էր չորեքշաբթի երեկոյան դեռեւս մինչեւ կեսգիշերին 22-րդ գումարման խորհրդարանի լիազորությունների լրանալու ժամկետը, ինչը պատգամավորներին թույլ է տվել աշխատանքը շարունակել եւ այն քվեարկել: Հինգշաբթի նիստին մասնակցել են վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ անցած ընտրություններում նրա գլխավոր ընդդիմախոս «Կախոլ-Լավան» ցենտրիստական դաշինքի առաջնորդ Բենի Գանցը: Կնեսեթը պաշտոնապես լուծարված է համարվում այն պահից, երբ Երեւանի ժամանակով 00:00-ին ավարտվեց 21-օրյա ժամկետը, որը պատգամավորները տրամադրել էին սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքներով կառավարական կոալիցիայի ձեւավորման երրորդ եւ վերջին փորձի համար: Նախքան դա Նեթանյահուն եւ Գանցը հերթով փորձել էին կառավարություն ձեւավորել իրենցից յուրաքանչյուրին տրամադրված 28 օրում, բայց խնդիրը կատարել չէր հաջողվել: Այս տարի ապրիլի 9-ին անցկացված առաջին ընտրությունների արդյունքներով եւս Նեթանյահուն չէր կարողացել կառավարություն ձեւավորել, որից հետո վարչապետի կուսակցությունը իրեն հատկացված ժամկետի վերջին րոպեներին՝ մայիսի վերջին անցկացրեց 21-րդ գումարման Կնեսեթի ինքնալուծարման եւ սեպտեմբերի 17-ին երկրի պատմության մեջ առաջին կրկնակի ընտրությունների անցկացման մասին օրենքը: Այս շաբաթ իսրայելական 13-րդ ալիքի անցկացրած հանրային կարծիքի հարցումը վկայում է, որ եթե Իսրայելի խորհրդարանական երկրորդ կրկնակի ընտրություններն անցկացվեին առաջիկա օրերին, դրանք չէին բերի 23-րդ գումարման խորհրդարանում ուժերի դասավորության զգալի փոփոխությունների: Այսպես՝ Նեթանյահուի «Լիկուդի» գլխավորությամբ աջ կուսակցությունների դաշինքը կարող էր Կնեսեթի 120 տեղից 52-ի հույս ունենալ, իսկ ցենտրիստները կստանային 47 տեղ: Հաստատուն կոալիցիա կազմելու համար անհրաժեշտ է նվազագույնը 61 պատգամավորի աջակցությունը: Ապրիլի 9-ի ընտրությունների արդյունքներով՝ վարչապետը կարողացել էր կոալիցիայի մեջ հավաքել միայն 60 պատգամավորի, իսկ սեպտեմբերի 17-ի քվեարկությունից հետո նրա կողմնակիցները վերահսկել են 55 տեղ:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34