Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 12-ին հանդես է եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի օտարերկրյա գործերի կոմիտեի կողմից հակաթուրքական պատժամիջոցների նախապատրաստման դատապարտմամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Կոնգրեսի երկու պալատների եւ հակաթուրքական շրջանակների կողմից պաշտպանություն գտած նախաձեռնությունները մեր ազգային անվտանգությանը վերաբերող ինքնիշխան որոշումները չհարգելու հերթական դրսեւորումն են,-ասված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ:- Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ գործել ողջամտորեն եւ կառուցողական դիրք բռնել, որպեսզի վնաս չհասցվի մեր ընդհանուր նպատակներին, որոնք վերջին շաբաթներին վերահաստատՖէվել են ամենաբարձր մակարդակով»: ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի օտարերկրյա գործերի կոմիտեն դեկտեմբերի 11-ին հավանություն է տվել Թուրքիայի եւ նրա ֆինանսական հատվածի դեմ պատժամիջոցների փաթեթին՝ կապված Անկարայի կողմից Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողության անցկացման եւ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի գնման հետ: Այժմ փաստաթուղթը ներկայացվելու է Սենատի ամբողջ կազմի քննարկմանը, որտեղ դրանում կարող են ուղղումներ մտցվել: Համանման փաստաթուղթը հոկտեմբերի վերջին հավանության է արժանացել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից: Նախաձեռնությունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցնում է սահմանափակումներ կիրառել այն անձանց դեմ, որոնք մեղսակից են ռազմական գործողությանը Սիրիայում, մասնավորապես, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի նկատմամբ: Բացի այդ, նշվում է փաստաթղթում, ամերիկյան վարչակազմը CAATSA օրենքի («Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցներով հակազդելու մասին») շրջանակում պարտավոր է սահմանափակումներ կիրառել Անկարայի կողմից C-400 համակարգերի գնման կապակցությամբ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է քննարկել ամեարիկացի զինծառայողների համար Ինջիռլիքի իր ավիաբազան փակելու հնարավորությունը, եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառի Անկարայի կողմից C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով: «Թուրքիան կարող է ԱՄՆ-ին խնդրել՝ իր զինվորականներին դուրս բերել Ինջիռլիքի ավիաբազայից»,-նրա խոսքը մեջբերել է Sabah թերթը: Ինչպես հայտարարել է Չավուշօղլուն, Անկարան նաեւ կարող է «փոխել Քուրեջիք բազայի կարգավիճակը», որտեղ ծավալված են հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի բաղադրատարրերը:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44