Ինչ հաջողություն, ձեռքբերումներ մենք այսօր ունենք, ամբողջը ի հեճուկս պետական կառավարման համակարգի է: Այս մասին կառավարության հերթական նիստին բարկացած ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ կառավարության հերթական նիստին բուռն քննարկման առարկա դարձավ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հարցը և հակասություններ էին առաջացել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և Պետական եկամուտների նախարար Դավիթ Անանյանի միջև:
«Վարչապետի կաբինետում երբեմն խոսակցություններ են տեղի ունեցել, որ ասում են՝ այդ ատկատները, որ փակում եք, այս տարի տնտեսական կոլապս ենք ունենալու: Ես կրկին ասում եմ, որ այս ամենն ի հեճուկս պետական կառավարման համակարգի է, ի հեճուկս նախարարությունների է, հերիք է այս կեղծիքի մեջ գանք ինչ-որ բան անենք: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ի հեճուկս պետական կառավարման համակարգի է տեղի ունենում, իրավական համակարգին պետք է ժամանակ առ ժամանակ ասես՝ բա ի՞նչ եղավ»,-ասաց նա և նշեց, որ միշտ ինչ-որ պատճառ կբերվի:
«Հեղափոխությանը դիմադրում է ամբողջ պետական համակարգը, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, քանի որ ՀՀ ժողովուրդն անձամբ ինձ ձայն է տվել և մեր քաղաքական ուժին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա»,-ասաց նա և նշեց, որ այս ռազմավարությունը երկու անգամ իր մոտ քննարկվել է:
«Կարելի է ասել՝ ՊԵԿ-ը ով է, որ ռազմավարություն է գրել, է, դուք գրեիք, ո՞վ է ձեր ձեռքից բռնել»,-հավելեց վարչապետը: Նշենք, որ ռազմավարությունն ընդունվեց միաձայն:
Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հարցը քննարկելիս իր վերապահումները ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և երկար քննարկումից հետո առաջարկեց ձեռնպահ մնալ այս ձևով նախագիծը առաջ տանելուց, հատկապես որ պարզ չէ, թե ինչ կարիք է բավարարվում, և ինչու է երկու անգամից ավելի ծախս արվում:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44