Հասարակական մի ակտիվիստ կառավարության աստիճաններից իջնելուց հետո լրատվամիջոցներին հարցազրույց է տալիս, որ ԱԱԾ-ում մի սպա իրեն ինֆորմացիա է մատակարարում ԱԱԾ-ի տնօրենի ու առհասարակ, ԱԱԾ-ի անցուդարձի մասին ու դրանից հետո նա չի հարցաքննվում, այդ սպան չի հայտնաբերվում ու դատապարտվում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել վերլուծաբան Ստեփան Դանիելյանը։ «Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը և ես ջարդելու եմ այդ դիմադրությունը». Նիկոլ Փաշինյան «Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է պետական համակարգը դիմադրում «հեղափոխությանը» և, առհասարակ, ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը գնում: - Եթե կրթության, գիտության ու մշակույթի (!!!!!!!!!!!) փոխնախարար է նշանակվում մի երիտասարդ, որը ֆեյսբուքում, մինչև նշանակումը, ամենավերջին հայհոյանքներով լի գրառումներ էր անում, ապա ինչ կրթության ու մշակույթի մասին է խոսքը գնում և արդյոք «պետական համակարգը» ճիշտ չի անում, որ նման «հեղափոխությանը» դիմադրում է։ Առավել ևս, որ հետագայում այդ անձը կոռուպցիայի մեջ է մեղադրվում։ - Հասարակական մի ակտիվիստ կառավարության աստիճաններից իջնելուց հետո լրատվամիջոցներին հարցազրույց է տալիս, որ ԱԱԾ-ում մի սպա իրեն ինֆորմացիա է մատակարարում ԱԱԾ-ի տնօրենի ու առհասարակ, ԱԱԾ-ի անցուդարձի մասին ու դրանից հետո նա չի հարցաքննվում, այդ սպան չի հայտնաբերվում ու դատապարտվում։ Որից հետո ԱԱԾ-ի տնօրենը հեռացվում է, այդ ակտիվիստը կառավարությունից գումար է ստանում, ապա ինչ «պետական համակարգի» գոյության մասին է խոսվում ու ինչո՞ւ այդ համակարգը չպետք է դիմադրի «հեղափոխությանը», եթե ցանկանում է շարունակել իր գոյությունը։ - Եթե դատարանները շրջափակվում են, դատավորներին գործադիր իշխանության ղեկավարը հրապարակայնորեն վիրավորում է, ապա ի՞նչ դատական համակարգի մասին է խոսքը գնում։ - Եթե հրապարակում ոմն մեկը հայտարարում է, որ սատկացնելու է Արցախի նախագահին, որից հետո չի պատժվում, իսկ Արցախը հայտարարվում է հակահեղափոխության օջախ, ապա ինչո՞ւ պետք է Արցախը դիմադրի, անկախ նրանից, թե այնտեղ կոռուպցիա կա, թե ոչ։ Չէ՞ որ Արցախի կոռուպցիային չէին ցանկանում սատկացնել, այլ այն իշխանությանը, որին, ըստ վարչապետի, Արցախի ժողովուրդն է ընտրել։ Այս ցուցակը կարելի է շատ երկար շարունակել, բայց ցանկություն չկա։ Ու վերջապես, որտեղ գտնենք այն թուղթը, որում նկարագրվում է հեղափոխության նպատակները, առանց ոչինչ չասող «կոռուպցիայի դեմ պայքար», «ժողովրդի իշխանություն» ու նմանատիպ վերացական արտահայտությունների, որ հասկանանք, թե ով ում ու ինչի համար է դիմադրում»,– գրել է նա։
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42