Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին, հայտնում են նախագահի լրատվական ծառայությունից։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի երաժշտի համատեղ ելույթով դեկտեմբերի 14-ին կմեկնարկի Արամ Խաչատրյանի միջազգային 7-րդ փառատոնը: Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է, որ ուրախ է կրկին Հայաստանում տեսնել իր վաղեմի բարեկամին և մեծահամբավ արվեստագետին: Բարձր գնահատելով Մաքսիմ Վենգերովի արվեստը՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի հանդիսատեսը հերթական անգամ հնարավորություն կունենա վայելելու վիրտուոզ ջութակահարի բարձր արվեստը: Սերգեյ Սմբատյանը ընթացիկ համերգաշրջանի կարևորագույն ձեռքբերումներից է համարել այն‚ որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ստորագրած հուշագրի համաձայն՝ Մաքսիմ Վենգերովը 2019-2020թթ. համերգաշրջանի ընթացքում հանդես է գալու որպես նվագախմբի ռեզիդենտ արտիստ։ Մաքսիմ Վենգերովը‚ շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար‚ խոսել է Հայաստանի հետ իր սերտ կապերի մասին և ընդգծել‚ որ այդ կապերն էլ ավելի են ամրապնդվում ամեն անգամ Հայաստան այցելելով‚ երաժշտասերների կողմից ջերմ ընդունելության արժանանալով։ Նա անդրադարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությանը և առաջիկա համատեղ ծրագրերին։
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44