ARM | RUS |

Կառավարությունն արձանագրեց պետական մեքենայի խափանումը․ Վահե Հովհաննիսյան

13.12.19 | 14:56

Առաջարկում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա պետական կառավարման համակարգի մասին ելույթին վերաբերվել շատ լուրջ։ Այս մասին գրում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Դա ծրագրային ելույթ էր։ Ներկայացվել է առաջիկա զարգացումների տեսլականը՝ այն, ինչի բացակայությանը մենք բազմիցս անդրադաձել ենք։ Հետևաբար՝ դրանում առկա ռիսկերը նույնպես ծրագրային են և կարող են ունենալ խորքային հետևանքներ։ Բնագրին առավելագույնս մոտ, կետ առ կետ ֆիքսենք հնչեցված մտքերը, որպեսզի հնարավոր լինի ամբողջական կերպով անդրադառնալ դրանց։ Գործող իշխանությունը չունի իրական պատկեր՝ մեր տնտեսության ընթացիկ վիճակի, տնտեսության աճի և տնտեսության ներուժի մասին։ Պետական կառավարման համակարգն այսօր չունի պոտենցիալ՝ զարգացման ռազմավարություն և հայեցակարգ մշակելու։ Կա գիտելիք և փորձ ունեցող անձանց սուր դեֆիցիտ՝ պետական համակարգում և վարչապետի տեսադաշտում։ Կրթական համակարգի խնդիրները սահմանափակվում են հայոց լեզվի, գրականության և պատմության դասաժամերով։ Բոլոր հաջողություններն արձանագրվել են՝ ի հեճուկս պետական համակարգի։ Ի հեճուկս բոլոր նախարարությունների։ Կոռուպցիայի դեմ պայքարը տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Իրավապահ համակարգին ժամանակ առ ժամանակ պետք է ասես՝ բա ի՞նչ եղավ, բա ի՞նչ եղավ, բա ի՞նչ եղավ... ու միշտ պատճառ կա՝ փորձաքննություն, ցուցմունք չի տալիս և այլն։ Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։ Այդ դիմադրությունը վարչապետը ջարդելու է։ Ժողովուրդը ձայնը է տվել, որպեսզի երկրում փոփոխություններ տեղի ունենան։ Եվ ոչ թե՝ որ մենք տարբեր առիթներով պտտվենք, պտտվենք, պտտվենք։ Ծրագրային ձևակերպումներով առկա ռիսկերը և վտանգները Հիմնաքարային է 7-րդ կետը՝ «Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը»։ Եթե դա այդպես է, ուրեմն կեցցե պետական համակարգը։ Ուրեմն մենք արդեն ունենք որոշակի կայունությամբ և ավանդույթներով պետական համակարգ։ Պետական համակարգը հեղափոխության համար չէ, այն դրված ծրագրային և ընթացիկ խնդիրները լուծելու, պետության բնականոն աշխատանքը ապահովելու համար է։ Վարչապետի անկեղծ դժգոհության իրական պատճառն ուրիշ է, հիմքն ուրիշ է և կայանում է հետևյալում. պետական համակարգի առաջ չեն դրվում ռացիոնալ խնդիրներ, այս 1.5 տարում չեն մշակվել ծրագրեր, չեն ներդրվել բարեփոխումների փաթեթներ, և հրամցվել են միայն ու միայն հեղափոխական լոզունգներ։ Պետական համակարգը «ավտոպիլոտով» սկսել է խափանվել։ Եթե համակարգի առաջ չի դրվում հստակ խնդիր, այն չի իմանում ինչ անել, սկսում է չաշխատել։ Սա հենց այն է, ինչը ունենք այսօր։ Պատճառը նոր իշխանության կողմից գրագետ աշխատանքային խնդիրների բացակայությունն է։ Եվ ոչ թե պետական համակարգի հակահեղափոխականությունը։ Մյուս կետով՝ 8-րդ, վարչապետը պատրաստվում է ջարդել պետական համակարգի դիմադրությունը։ Եթե ախտորոշումը սխալ է դրվում, բուժումը լինում է սխալ։ Եթե իշխանությունը գնաց այս ճանապարհով, ապա դա բերելու է պետական համակարգի կոլապսի։ «Ի հեճուկս պետական համակարգի» արձանագրված հաջողությունները, նույն ենթատեքստում են. այդպես ուղղակի չի լինում։ Չի կարող կառավարությունը ի հեճուկս պետական համակարգի հասնել որևէ հաջողության, քանի որ պետական համակարգը նրա հիմնական գործիքակազմն է, և անգամ մասնավորի կամ դրսի գործընկերների հետ հարաբերությունները կառուցելու համար կառավարությունն օգտագործում է հենց նույն պետական համակարգը։ Ստացվում է՝ որոշ դեպքերում, երբ կառավարության ինչ-ինչ օղակների հաջողվել է ճիշտ օգտագործել իր գործիքակազմը, պետական համակարգը նորմալ աշխատել է և նպաստել հաջողություններին։ Առանձին թեմա են կոռուպցիայի դեմ պայքարի պատկերացումները։ Ցավոք, վարչապետը դարձյալ ցույց տվեց, որ ինքը դետալներով տեղյակ է քրեական գործերից՝ փորձաքննութուն, ցուցմունք և այլն։ Դա շատ վատ է։ Հենց դա վատ է ազդում պետական համակարգի աշխատանքային մթնոլորտի վրա։ Մյուս կողմից ընդգծվեց ցանկությունը՝ մարդկանց բռնել առանց փորձաքննության, ցուցմունքներ և այլն։ Պետական համակարգի որակի մասին դատողություններն ունեն իրական հիմք։ Այո, շատ դեպքերում դրա որակը խայտառակ ցածր է։ Բայց անհասկանալի է, թե սլաքներն ում դեմ են ուղղվում։ ԱԺ մեծամասնության ցուցակը կազմել է անձամբ Փաշինյանը, և հիմա անհասկանալի է, թե ումից է բողոքում, երբ արձանագրվում է խորհրդարանական մեծամասնության քաղաքական մտքի դեֆիցիտը։ Նախարարներին, որոնց 90 տոկոսը չի պատկերացնում իր անելիքը, նշանակել է Փաշինյանը։ Նախարարներն իրենց հերթին նշանակել են օգնականներ և խորհրդականներ, որոնք հաճախ ոլորտների հետ որևէ կապ չունեն՝ ուղղակի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում քայլել են կամ տարբեր գործարքների համար վստահելի մարդիկ են։ Փոխնախարարներին նշանակել է Փաշինյանը, Երևանի քաղաքապետ «նշանակել» է անձամբ Փաշինյանը, և Երևանն այսօր կանգնած է, խնդիրների բեռն ամեն օր ավելանում է և, վստահաբար, Փաշինյանը դա արդեն հասկանում է։ Վերջապես՝ բոլոր գիտելիք ու փորձ ունեցողներին Փաշինյանի թեթև ձեռքով համարեցիք սևեր։ Ստացաք այսօրվա վիճակը։ Չափազանց հետաքրքիր էր տնտեսության իրական վիճակի, պոտենցիալի մասին տեղեկատվության և պատկերացումների բացակայության մասին ահազանգը։ Սա շատ լուրջ խնդիր է։ Իր նախարարներից և նրանց թիմերից վարչապետը չի ստանում գրագետ պատկեր, իր ԱԺ-ից չի ստանում, իր քաղաքական թիմից չի ստանում։ Ո՞ւմ վրա է բարդվում մեղքը։ Փոխարենը՝ իշխանությունից դուրս առնվազն 3-4 հոգի պարբերաբար հանդես են գալիս միջազգային մակարդակի գրագետ և կիրթ վերլուծություններով, ռիսկերի մատնանշումով և առաջարկներով՝ Արմեն Գևորգյան, Հրանտ Բագրատյան, Վաչե Գաբրիելյան։ Ո՞ւմ հետ է խորհրդակցում իշխանությունը, որտեղի՞ց է ակնկալում գաղափարներ, տեսլականներ, զարգացման ծրագրեր ստանալ։ Ինչպե՞ս է փորձում լրացնել մտքի սուր դեֆիցիտը։ Պետական մեքենան բարդ մեխանիզմ է, բայց, ինչպես և ցանկացած մեքենա, ունի հստակ տեխնիկական բնութագիր և շահագործման պարտադիր պայմաններ։ Անգամ սովորական վարորդը, որպեսզի կարողանա պարզ մարդատար մեքենան անվտանգ վարել, ստանում է որոշակի կրթություն, և հաճախ տարիներ են անհրաժեշտ լինում՝ մինչև մեքենային լրիվ տիրապետելը։ Պետական մեքենան կառավարելու հմտությունները շատ յուրահատուկ են, և դրանք մեր փոքր երկրում ունեն շատ քչերը։ Այն ինքնավստահությունը, որով նոր իշխանությունը նստեց ղեկին և սկսեց վարել մեքենան, սկզբում զարմանալի էր, իսկ գնալով՝ սկսեց անհանգստություն առաջացնել. դժվար է լինել անփորձ վարորդի ուղևոր, հատկապես, երբ վարորդը խորհուրդներ չի ընդունում։ Այսօր վարորդը՝ իշխանությունը, սկսել է մեղադրել մեքենային, վաղը կմեղադրի ուղևորներին, իսկ վաղը չէ մյուս օրը, երբ մեքենան կանգնի ու չկարողանա առաջ գնալ, մենք բոլորս ստիպված կլինենք իջնել և հրել այն, քանի որ զրոյից նոր պետական համակարգ կառուցել չենք կարող, միշտ պետք է մոդիֆիկացնել ու մոդեռնիզացնել գործողը, դա շարունակական ու կարևորագույն պրոցես է։ Եթե, իհարկե, չես պատրաստվում պետական կարգ փոխել, ինչպես արեց Գերմանիան երեսունականներին կամ Ռուսաստանը՝ քսանականներին։ Սա իհարկե, աբսուրդ է։ Ամփոփում Ես կրկին առաջարկում եմ շատ լուրջ վերաբերվել վարչապետի երեկվա խոսքին։ Իմ կարծիքով մենք ֆիքսում ենք խորքային պրոբլեմների փուլը։ Այս պահին ամեն մեկս՝ մեր պատճառահետևանքային պատկերացումներով։ Առաջին անգամ, ըստ էության, իշխանությունը արձանագրեց, որ պետության շարժիչը չի աշխատում. ոչ թե պետական համակարգը, այլ՝ պետության շարժիչը։ Այս փուլից սկսած՝ խորքային սխալների հավանականությունը շատ մեծ է։ Պետք են լուծումներ։ Երկիրը կարիք ունի գաղափարների, գրագետ ծրագրերի, ունակ թիմերի, ներքին համերաշխության։ Սրանք նոր աշխատանքային փուլի խնդիրներն են, և մենք, իշխանության ներսում լինենք, թե դրսում, դրանք պիտի սկսենք լուծել լայն կոնսոլիդացիայի միջոցով։ Մեզ պիտի իրար կապի խնդրի խորության գիտակցումը»,-նշել է նա։


TRIPP ծրագիրը բյուրեղացման փուլում է, Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջան-Նախիջևան ավտոմոբիլային կապը

TRIPP ծրագիրը բյուրեղացման փուլում է, Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջան-Նախիջևան...

18:00

Գազատար է վնասվել. վթարային գազանջատում Վանաձորում

Գազատար է վնասվել. վթարային գազանջատում Վանաձորում

17:45

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ոչ միայն թղթի վրա է, այլ իրական. Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ոչ միայն թղթի վրա է, այլ իրական....

17:36

Մոլդովայում Եվրոպական խորհրդարանի գրասենյակի գործունեությունը կընդգրկի նաև Հայաստանը. Մեցոլա (Տեսանյութ)

Մոլդովայում Եվրոպական խորհրդարանի գրասենյակի գործունեությունը կընդգրկի նաև Հայաստանը. Մեցոլա...

17:17

Վստահ եմ՝ Հայաստանի ԱԺ-ն ու ԵԽ-ն կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտ բերելու հարցում. Ռոբերտա Մեցոլա

Վստահ եմ՝ Հայաստանի ԱԺ-ն ու ԵԽ-ն կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտ...

17:03

Այսօր Միջինքն է

Այսօր Միջինքն է

14:49

Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի

Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի

14:33

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի...

14:15

Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 միլիարդ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը. Արմեն Աշոտյան

Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 միլիարդ դոլարով ավելացել է երկրի...

13:44

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է ստացել

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է...

13:23

Զոհվել է «WarGonzo» նախագծի հեղինակ Եվգենի Նիկոլաևը

Զոհվել է «WarGonzo» նախագծի հեղինակ Եվգենի Նիկոլաևը

13:14

Գլխավոր դատախազը վերացրել է ՊՆ N զորամասում 2018-ին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կայացված քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը

Գլխավոր դատախազը վերացրել է ՊՆ N զորամասում 2018-ին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով...

13:08

Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող թալանի. Մեսրոպ Առաքելյան

Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող...

12:51

Երևանն ու Վաշինգտոնը պատրաստ են ստորագրել միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը

Երևանն ու Վաշինգտոնը պատրաստ են ստորագրել միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին...

12:22

Իշխանությունն այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու ՀՀ տարածքներն Ադրբեջանին զիջողն ինքը չէր

Իշխանությունն այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու ՀՀ տարածքներն...

12:04

Վթար՝ Ազատավանում․ զոհ կա

Վթար՝ Ազատավանում․ զոհ կա

11:44

Թեհրանի հայկական՝ Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքին հրթիռային հարված է հասցվել (տեսանյութ)

Թեհրանի հայկական՝ Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքին հրթիռային հարված է հասցվել...

11:33

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

11:09

Պապիկյանը մասնակցել է կանանց գումարտակի շենք-շինության բացմանը

Պապիկյանը մասնակցել է կանանց գումարտակի շենք-շինության...

10:33

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում 1023 տոննա հացահատիկ

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում 1023 տոննա հացահատիկ

10:04

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44