Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Պորտերին: Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան: Փոխվարչապետը ողջունել է ԱՄՀ առաքելության ղեկավարի առաջին այցը Հայաստան և հույս հայտնել, որ նա կհեռանա մեր երկրից լավ տպավորություններով և դրական տրամադրվածությամբ: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի համագործակցությունը և նշել, որ այս տարվա մայիսին հաստատված համատեղ ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվելիք միջոցառումներըն ամբողջությամբ համապատասխանում են Կառավարության առաջ քաշած բարեփոխումների տրամաբանությանը: Հարկային վարչարարության և հարկաբյուջետային համակարգին առնչվող միջոցառումները, ըստ փոխվարչապետի, ոչ միայն կրում են իրենց մեջ ֆինանսական բաղադրիչ, այլև ուղղորդում են ավելի գլոբալ ռազմավարությունները: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Պորտերը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսեքի և առաքելության այցի ընթացքում Կառավարության տարբեր գերատեսչությունների կողմից կառուցողական մթնոլորտում ունեցած հանդիպումների համար: Նաթան Պորտերը, ընդգծելով, որ բարեփոխումներ իրականացնելու հարցում կառավարության եռանդն ու պատրաստակամությունը ակնհայտ է, նշել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն ու անձամբ ինքը պատրաստ են աջակցել այս կարևոր գործընթացում: Ըստ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի՝ համատեղ ծրագրերի իրականացումը Հայաստանի առջև, իհարկե, մարտահրավերներ կստեղծի, բայց դրան զուգահեռ կհանգեցնի զգալի բարեփոխումների ամենատարբեր ոլորտներում: Զրուցակիցները քննարկել են ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքն ու արդեն իսկ ընդունված ռազմավարությունների առանցքային ուղղությունները: Նաթան Պորտերը դրական է գնահատել ՊԵԿ ռազմավարությունը՝ նշելով առանձին միջոցառումների կարևորությունը նաև այլ ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու գործընթացում: Անդրադարձ է կատարվել անշարժ գույքի գնահատման հարկման ոլորտում բարեփոխումներին, հանրային ներդրումների կառավարմանը, պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքի ընդունմանը և հետագայում դրա լիարժեք իրականացմանը, ինչպես նաև Հայաստանում կապիտալ շուկայի զարգացման անհրաժեշտությանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01