Ես այդ գործի վերաբերյալ տեղեկություն չունեմ, թող դատախազությունը զբաղվի, պարզապես սելեկտիվ և ընտրովի չպետք է լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին: «Այո, եղել են մեծ և փոքր հանցագործություններ՝ տնտեսական, քաղաքական, ընտրագողություն, պարզապես գիտեմ, որ 1995-ից այս կողմ, եթե չասեմ՝ 1992-ից, եղել են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մեծ և փոքր հանցագործություններ: Իսկ Սերժ Սարգսյանի գործի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ և չեմ կարող դիտարկում անել»,- նշեց նա՝ ակնարկելով, որ օրենքի առաջ նախկին և ներկա ղեկավարները պետք է հավասար լինեն: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Ըստ առաջադրված մեղադրանքի` 2013թ. հունվարի 24-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2013թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել է ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել 17.041.300 լիտր դիզելային վառելիք: 168.am-ը խնդրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գնահատական տա նաև մարտիմեկյան իրադարձությունների շրջանակում հարուցված գործերի վերաբերյալ: «Ես չգիտեմ, ինչ նորություն կա Մարտի 1-ի հետ կապված, բայց միշտ ասել եմ՝ կողմնակից եմ ամբողջական բացահայտումներին, որպեսզի պետական պաշտոնյաները, քաղաքական գործիչները, իրավաբանները վերից վար բերվեն վկայություն տալու: Բոլոր հոդվածներով պետք է տարվեն բոլորը, բայց առաջին հերթին՝ ինձ հուզում են տասը զոհերի պատասխանատուները, հրահանգողները և իրացնողները: Այդ բոլոր հոդվածները կարևոր են, թող լինեն անկախ ամեն ինչից, բայց կորիզն այդ տասը զոհերի հրահանգողներն ու իրացնողներն են: Ես կարծում եմ՝ մինչև պատասխանատուների այդ ամբողջ համաստեղությունը չլինի, կծիկը պիտի լինի չլուծված: Մեր հանրապետության վարչապետն ասաց, որ «Մարտի մեկի» գործը բացահայտված է արդեն, բայց մենք սպասում ենք»,- ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44