Նյու Ջերսիից աշակերտ Փիթեր Վեյը պատրաստել է քվադրոքոփթեր, որը բարձրացել է 100 մ բարձրության վրա 2.7 վայրկյանում: Այդ ձեռքբերումը գրանցվել է Գինեսի Ռեկորդների գրքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով UPI-ին:
Վեյը սովորում է Պրինսթոնի՝ մաթեմատիկայի եւ բնական գիտությունների միջազգային դպրոցի 12-րդ դասարանում: Նրա անօդաչու թռչող սարքը գերազանցել է ռեկորդը, որը սահմանվել էր 2016 թվականին Գերմանիայից ինժեներ Դիրք Բրյուների կողմից: Վերջինիս դրոնը 100-մետրանոց բարձրությունը հաղթահարել էր 3.87 վայրկյանում:
Վեյն աշխատել է իր անօդաչու սարքի վրա երկու տարի շարունակ: «Նա անցկացրել է ֆիզիկական եւ մաթեմատիկական հաշվարկներ եւ հաստատել, որ այդ արագությունը կարող է լինել ավելին,-պարզաբանել է դպրոցի ընդունող հանձնաժողովի տնօրեն Յանգ Յանգը:-Իսկ կես տարվա ընթացքում նա աշխատել է քվադրոքոփթերի ֆունկցիոնալությունը կատարելագործելու ուղղությամբ»:
«Հնարավոր հետազոտական նախագծերը քննարկելիս իմ գիտական ղեկավար Ադամ Քեմփը համոզել էր ինձ փորձել գերազանցել համաշխարհային ռեկորդը: Եւ բազմաթիվ փորձերով բարդ աշխատանքից հետո ես կարողացա հասնել նպատակիս»,-ընդգծել է դպրոցականը, որը հրապարակել է դրոնի թռիչքի տեսանյութը սոցցանցերում:
«Երբ ես դեռ նորեկ էի այս դպրոցում, երբեք չէի մտածում, որ կկարողանամ հասնել այդ մակարդակին,-նշել է Վեյը:-Ինձ հետաքրքրում էր կոնստրուկտավորումը: Իմ գլխում ծագած գաղափարներն իրականություն դարձնելն ինձ համար թվում էր կախարդական ինչ-որ բան»,-հավելել է նա: Վեյը նաեւ նշել է, որ դարձել է մի շարք նորարարական ինժեներական նախագծերի հեղինակ դպրոցում վերջին տարիներին ուսանելու ընթացքում, որտեղ սովորում են միայն 9-12-րդ դասարանցիները:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34