Հայաստանում արդեն անշրջելիորեն կոտրվում է «կալանքի բանաձևի» արդյունավետությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը` անդրադառնալով աղմկահարույց ձերբակալություններին: «Հայաստանում այլևս անշրջելիորեն իրավիճակ է փոխվել Իշխանությունների հիմնական ու դեռևս միակ զենքն իր քաղաքական հակառակորդների հետ հարաբերություններում քրեական գործ/ձերբակալություն/կալանավորում բանաձևն է («կալանքի բանաձև»): Այս բանաձևն արդյունավետ է աշխատում այն դեպքում, երբ հակառակորդները խուսափում, կամ վախենում են կալանքի հեռանկարից և դրան համապատասխան վարք են դրսևորում: Այս պարագայում ռեժիմի բանաձևը արդյունավետ է աշխատում նաև իրենից դժգոհ շարքային քաղաքացիների վրա, որոնք ապրիորի դառնում են տվյալ բանաձևի պասիվ շահառուները («որ սրանց բռնում են մենք ի՞նչ ենք, որ չբռնեն»): Այս բանաձևը մինչև վերջերս աշխատում էր խիստ արդյունավետ, անգամ այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքում Քոչարյանի բարձրակարգ փաստաբաններն իրենց միջնորդություններով, ՍԴ-ն իր որոշումով և «վնգստացող դատավորներն» իրենց պահվածքով ամբողջությամբ մերկացնում են դատավարության քաղաքական բնույթը: Այս դատավարությունն էլ հիմնավորում է ռեժիմի «կալանքի բանաձևի» անհաղթահարելիությունը` «բռնել ենք պտի նստես, տանջվես ու մոռանաս իրավական ճանապարհով դուրս գալու մասին»: Նույն բանաձևը փորձեցին կիրառել Արսեն Բաբայանի դեպքում, բայց չաշխատեց այնպես ինչպես աշխատում է 2-րդ նախագահի դեպքում: Սակայն իշխանությունների` «կալանքի բանաձևը» այլևս ժամանակավրեպ է դառնում, երբ երրորդ նախագահի նկատմամբ հարուցված ծիծաղելի գործից հետո ողջ Երևանը անկեղծ սպասում է, թե, երբ է Ազատիչը նստելու, որ Նիկոլը գնա (վստահ եմ Սարգսյանն էլ այդ համոզմունքն ունի): Երեկ արդեն Ռուբեն Հայրապետյանը ջարդուփշուր արեց «կալանքի բանաձևը» բացահայտ ցույց տալով, որ թքած ունի կալանավորվելու հեռանկարի վրա և այսպես Հայաստանում արդեն անշրջելիորեն կոտրվում է «կալանքի բանաձևի» արդյունավետությունը: Այսօր արդեն բոլոր մեծ ու միջին գործիչները պատրաստ են նստելու և սպասում են իրենց «հերթին», իսկ նրանց համակիրներն ու աջակիցները գլուխները բարձր սպասում են փողոցային պայքարի մեկնարկին: Փաշինյանի զինանոցը սպառվում է, պետական համակարգը «սաբոտաժ է անում» հեղափոխությանը, ռեժիմի կողմից արված աղաղակող կոռուպցիոն դեպքերը ջրի երես են դուրս գալիս և իշխանությունը կարճ ժամանակ անց «փողոցում գցած է լինելու»: Հայաստանում անշրջելիորեն իրավիճակ է փոխվել` բոլորս պատրաստ ենք ՆՍՏԵԼՈՒ, ինչքան շատ բռնես էդքան շուտ ես «բռնելու» վերջինը, Նիկոլ: Քեզ տեսնենք!!!»,- գրել է նա:
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42