Եվրոպայի երկրները համատեղ բանակի կարիք ունեն, միգրացիոն ալիքը ցույց է տվել, որ անհրաժեշտ է պաշտպանել ԵՄ արտաքին սահմաննները՝ հայտարարել է Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան՝ ելույթ ունենալով ԱԳՆ-ում օտար երկրներում դեսպանների ավանդական օգոստոսյան հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Ceske noviny համացանցային պարբերականը։
Գերմանիայում հարձակումների շարքից և ֆրանսիական Նիսում ահաբեկչությունից հետո պարզ է դարձել, որ անհրաժեշտ է պատրաստ լինել ամենատարբեր տեսակների սպառնալիքների, իսկ միգրացիոն ալիքը հաստատել է, որ անհրաժեշտ է պաշտպանել ԵՄ արտաքին սահմանները՝ հայտարարել է վարչապետը։
«Ես համոզված եմ, որ հեռանկարում մենք չենք կարող առանց համատեղ եվրոպական բանակի»,- կարծում է Սոբոտկան։ Այդ ուղղությամբ առաջին հստակ առաջարկները վարչապետն ակնկալում է լսել արդեն Եվրոպական խորհրդի առաջիկա նիստերին։
Սոբոտկայի կարծիքով՝ չկա ԵՄ-ում Չեխիայի անդամակցության համար այլընտրանք, միևնույն ժամանակ ԵՄ-ն չի կարող Brexit-ից հետո պահպանվել նախկին տեսքով։
Աշխարհում աճում է ազգայնականությունը, մեծանում է փլուզվող պետությունների և միջազգային հակամարտությունների թիվը՝ ասել է վարչապետը։
«Տեղի ունեցող իրադարձություններն ուղեկցվում են միջազգային իրավունքի և միջազգային ինստիտուտների հանդեպ հարգանքի բացակայությամբ»,- կարծում է Սոբոտկան։ Դրա արդյունքում առաջանում են, մասնավորապես, այնպիսի խնդիրներ, ինչպիսին է Եվրոպա միգրացիոն ալիքը։
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55