Էստոնիայի ՆԳ նախարար, Պահպանողական ժողովրդական կուսակցության նախագահ Մարտ Հելմեն մեկնաբանել է Ֆինլանդիայի վարչապետի պաշտոնում Սաննա Մարինի նշանակումը՝ նշելով, որ «վաճառողուհին բարձրացել է մինչեւ վարչապետ», փոխանցում է TRE Raadio-ն: Դեկտեմբերի 10-ին Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն էր տվել 34-ամյա Սաննա Մարինի նշանակմանը պետության վարչապետի պաշտոնում, որը նախկինում ղեկավարել էր երկրի տրանսպորտի եւ կապի նախարարությունը: «Մազերդ բիզ-բիզ են կանգնում Ֆինլանդիայում ներկայումս տեղի ունեցածից: Ես այս կապակցությամբ կհիշեցնեի Վլադիմիր Ուլյանով-Լենինի խոսքն այն մասին, որ ցանկացած խոհարարուհի կարող է նախարար դառնալ կամ՝ չեմ հիշում կոնկերտ ինչպես է արտահայտվել»,- ասել է նա: Հելմեի խոսքով՝ Մարինի նշանակումը կարելի է նկարագրել՝ «վաճառողուհին բարձրացել է մինչեւ վարչապետ» բառերով: Դրանից բացի, նրան վրդովել է այն, որ «փողոցային ակտիվիստները եւ անկիրթ մարդիկ» նույնպես մտել են ֆիննական կառավարություն: Մարինը դարձել է աշխարհում ամենաերիտասարդ գործող վարչապետը: Նրան օգտին է քվեարկել քվեարկությանը մասնակցած կուսակցության ղեկավարության 61 անդամից 32-ը, նրա մրցակցի՝ սոցիալ-դեմոկրատների խորհրդարանական խմբակցության նախագահի օգտին է քվեարկել 29 մարդ: Գործակալությունը հայտնում է, որ Ֆինլանդիայում առաջին անգամ 5 իշխող կուսակցությունների առաջնորդներ են ընտրվել կանայք: Հոկտեմբերին բելգիացի քաղաքական գործիչ Սոֆի Վիլմեսը նշանակվել էր երկրի վարչապետի պաշտոնակատար:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01