Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր կողմից զավթված սիրիական նավթահանքերից նավթ է վաճառում Թուրքիային, և այդ գործարքում Անկարան հանդիսանում է Վաշինգտոնի գործընկերը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: Ասադը նշել է, որ նույն նավթահանքերն ավելի վաղ գրավված են եղել նախ «Ջեբհաթ ան Նուսրա», ապա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների կողմից: «Երբ ԻՊ-ը եկավ և այնտեղից հանեց «Նուսրային», ավելի ճիշտ միացավ «Նուսրայի» հետ, նրանք սկսեցին գողանալ այդ նավթը և վաճառել: Ո՞ւմ: Վաճառքը տեղի էր ունենում Թուրքիայի տարածքով: Իսկ հիմա ԱՄՆ-ն է գողանում նավթ և վաճառում Թուրքիային: Թուրքիան հանցակից է, նրա համար խնդիր չկա, Թուրքիան պատրաստ է»,-հայտարարել է Ասադը: Նա նշել է նաև, որ Թուրքիան առաջ էլ անուղղակի դեր ուներ ահաբեկիչներից նավթի գնման գործում, և հիմա էլ գնում է այն Վաշինգտոնից: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունների ֆոնին տարածաշրջանից դուրս է բերել ամերիկյան զորքերի մեծ մասը: Ամերիկացի զինծառայողները ոչ մեծ քանակությամբ մնում են Սիրիայի հարավում և արևելքում, որտեղ, ըստ Պենտագոնի, օգնում են տեղի քրդական միավորումներին հսկել նավթահանքերը: ԱՄՆ-ն և իր դաշնակիցները 2014 թվականից Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններ են իրականացնում ԻՊ-ի դեմ՝ մասնավորապես Սիրիայում գործելով առանց պետական իշխանությունների համաձայնության:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34