Դեկտեմբերի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական, ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ընթացող շինարարական աշխատանքների, ծառայության ընթացքում առաջացած հարցերի և առկա խնդիրների վերաբերյալ:
Վրեժ Գաբրիելյանը Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերին հանձնարարեց կազմակերպել ամանորյա հերթափոխի իրականացման, ինչպես նաև` Ամանորի միջոցառումների հետ կապված բնակչության անվտանգության ապահովման լրացուցիչ աշխատանքները: Հանձնարարվեց նաև ստեղծել երկրորդային պահեստային հերթափոխ խումբ, որը անհրաժեշտության դեպքում կիրականացնի արագ արձագանքում:
Եղանակային պայմանների հետ կապված, ըստ անհրաժեշտության, ՀՀ որոշ մարզերում կարող են ծավալվել ժամանակավոր հենակետեր: Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետին և մարզային կառույցների ղեկավարներին Վրեժ Գաբրիելյանը հանձնարարեց ստուգել և համալրել հենակետերը անհրաժեշտ գույքով և ապրանքներով:
Փրկարար ծառայության տնօրենը ևս մեկ անգամ շեշտեց, որ հրդեհի ահազանգը ստանալուն պես օպերատիվ հերթափոխի պատասխանատունները պետք է ճշտեն հրդեհի օջախի մոտակայքում առկա ջրային ռեսուրսների մասին տեղեկատվությունը` հրդեհաշիջման աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով:
ԱԻՆ ՃԿԱԿ Հոգեբանական աջակցության բաժնի պետ Ա. Երիցյանը զեկուցեց, որ դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում կայացել է ԱՌՆԱՊ հիմնադրամի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությամբ մշակված «Էքստրեմալ հոգեբանական օգնության ճանապարհային քարտեզ» ուղեցույցի և «Առաջին հոգեբանական օգնության տրամադրումն արտակարգ իրավիճակներում» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը, որին մասնակցել են նաև ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանները։ Հոգեբանական աջակցության բաժնին տրամադրվել է 100 օրինակ ուղեցույց: Ուղեցույցը նախատեսված է արագ արձագանքմանը մասնակացող ծառայողների` փրկարարների, բուժաշխատողների համար, ինչպես նաև նրանց` ովքեր առաջինն են հայտնվել դեպքի վայրում և կարող են հոգեբանական աջակցություն տրամադրել տուժածներին: Փրկարար ծառայության տնօրենը հանձնարարեց կազմակերպել ուղեցույցների բաշխումը ըստ նշանակության:
Բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց վերանայել ամբողջ փաստաթղթային շրջանառությունը և ավարտին հասցնել մինչև տարվա վերջ:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44