Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին դեկտեմբերի 16-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը:
Ինչպես հաղորդում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում: «Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի, մենք դարեր ի վեր մշակութային և պատմական ամուր կապեր ենք ունեցել,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:- Հաջողություն եմ մաղթում Ձեզ և վստահ եմ, որ ամեն ջանք կներդնեք մեր հարաբերություններում առկա ձեռքբերումները շարունակելու և բոլոր ուղղություններով մեր երկկողմ կապերն առավել խորացնելու համար»:
Դեսպան Էվանգելոս Տուրնակիսը նշել է, որ ուրախ է իր երկիրը ներկայացնել բարեկամ Հայաստանում և պատրաստակամ է իր փորձն ու գիտելիքները ներդնել՝ երկկողմ հարաբերություններն առավել ընդլայնելու գործում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու բարեկամ երկրների միջև բոլոր ուղղություններով փոխգործակացության զարգացման կարևորությանը, մասնավորապես նշվել է, որ մեծ ներուժ է առկա գիտակրթական, տեխնոլոգիական, զբոսաշրջության ոլորտներում:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44