«Ես ուղղակի մտածեցի, որ ինքը որպես նախկին ընկեր, որպես իր կյանքը փրկած մարդու լավություն է ուզեցել անի»: Այսօր` դեկտեմբերի 16-ին, Երկիր մեդիա ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը` խոսելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մասին: «Ես իրեն չեմ վիրավորի, ինքն անձնական վիրավորանք է հասցրել ինձ եւ Անդոյին ուզում եմ մի բան ասել, որ ինչպես կասեր իր տերը` «այ վախկոտ, ինչի՞ վնգստացիր այդքան շուտ», պետք չէր այդքան շուտ ցույց տալ քո դեմքը: Ես անձնական վիրավորանք չեմ հասցնում, ուղղակի զգուշացնում եմ, որ ինքը վախկոտ է, եւ ուզում եմ մեր հանրությանը տեղյակ պահել: Ես այսօր իրեն պատասխանում եմ մի պարզ պատճառով, որ ինքը վախկոտ է ու ինքը կանչելու է լեգենդար գեներալ Խաչատուրովին կամ Արցախի հերոս Սեյրան Օհանյանին,այդ վախկոտը (նկատի ունի՝ ԱԺ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով հրավիրելը՝ խմբ.): Եթե իմանայի, որ ինքը այդպես վախկոտ է, իր անունը չէի էլ տա, ես ուղղակի մտածեցի, որ ինքը որպես նախկին ընկեր, որպես իր կյանքը փրկած մարդու՝ լավություն է ուզեցել անի: Բայց ես հասկացա, որ «ամեն ձեւով փախի Հայաստանից», նա այդ տեխնոլոգիայի մասնագետ է»,-ասել է նա: Ռուբեն Հայրապետյանն ընդգծել է, որ Անդրանիկ Քոչարյանը երբեք որեւէ թիմի անդամ չի եղել: «Հիշեք, ով է եղել իր կենսագրության մեջ: Ինքը դավաճանել է Վազգեն Մանուկյան, Լեւոն Տեր- Պետրոսյանին, չթվարկեմ, դուք ասեք` որ թիմում է ինքը եղել: Ես 15 տարի է` Հանրապետականում եմ ու հպարտանում եմ, իսկ ինքը ճամբարափոխ է եղել: Մտածում են՝ «Իմ քայլի» հետ ինքը կարող է թիմի անդամ լինել»,- հավելել է գործարարը: Ռուբեն Հայրապետյանը չի հրապարակել այն անձի անունը, որն իրեն փոխանցել էր՝ հեռանալ երկրից, եւ նորից շեշտել է, որ չի պատրաստվում հեռանալ երկրից. «Այստեղից թող գնան վախկոտ անդրանիկքոչարյանները»: Նշենք, որ օրեր առաջ իր Ռուբեն Հայրապետյանը սկանդալային հարցազրույցի ժամանակ ասել էր, որ Անդրանիկ Քոչարյանն իրեն միջնորդավորված հորդորել է հեռանալ երկրից, քանի որ ձերբակալելու հրաման կա: Անդրանիկ Քոչարյանն էլ, ի պատասխան այս հայտարության, ասել էր, որ ինքը «չի պատրաստվում ամեն շան հաչոցի պատասխանել»:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44