Սլովակիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Պապիկյանն (նստավայրը՝ Վիեննա) իր հավատարմագրերը հանձնեց Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային (Zuzana Čaputová): Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում Զուզանա Չապուտովան շնորհավորել է Արմեն Պապիկյանին Սլովակիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում: Սլովակիայի նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցությանը:
Դեսպան Պապիկյանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և նշել, որ պատրաստ է առավել ջանքեր ներդնել հայ-սլովակյան համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ: ՀՀ դեսպանը կարևորել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը, զբոսաշրջության բնագավառում համագործակցության հաստատումը:
Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սլովակիայի միջև խորհրդարանական համագործակցության հետագա խթանմանը, այդ թվում՝ երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև ակտիվ համագործակցությանը: ՀՀ դեսպանն օգտվելով առիթից՝ ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սլովակիայի խորհրդարանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ հիշատակելով 2004թ. Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ընդունված բանաձևը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա համագործակցության հեռանկարներին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում շարունակել երկխոսությունը Հայաստան-ԵՄ օրակարգային հարցերի շուրջ:
Հանդիպման ընթացքում Արմեն Պապիկյանն ու Զուզանա Չապուտովան մտքեր են փոխանակել ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության շուրջ: Դեսպան Պապիկյանը համառոտ ներկայացրել է ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային մոտեցումները:
Պապիկյանը ողջունել է Սլովակիայի որոշումը Հայաստանում Սլովակիայի դեսպանություն բացելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև փոխգործակցության առավել ընդլայնմանը:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44