Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի փոխնախարար Ծյան Քեմինի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:
Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-չինական համագործակցության բարձր մակարդակի և այն խորացնելու երկկողմ պատրաստակամության կապակցությամբ, ինչի մասին են վկայում վերջին շրջանում հաճախակիացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար Չինաստանը բարեկամ երկիր է, կարևոր գործընկեր, և երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգացման փուլում են. վերջին տարիներին էապես ավելացել է փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը: Այս համատեքստում վարչապետը կարևորել է Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքները, որի հերթական՝ 9-րդ նիստը կայացել է այսօր Երևանում (Ծյան Քեմինը Հայ-չինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի չինական կողմի համանախագահն է):
Չինաստանի կոմերցիայի փոխնախարարը վարչապետ Աբրահամյանին է փոխանցել ՉԺՀ վարչապետ Լի Կեցյանի ջերմ ողջույնները և նշել, որ Հայաստանն ու Չինաստանը ոչ միայն լավ բարեկամներ են, այլև հուսալի գործընկերներ, և առկա կայուն քաղաքական երկխոսությունը հնարավորություն է տալիս նոր մակարդակի բարձրացնել փոխգործակցությունը: Ծյան Քեմինը նշել է, որ հայ-չինական առևտրատնտեսական կապերն արդյունավետ զարգանում են, և առկա է մեծ ներուժ դրանց սերտացման և հետագա խորացման համար: Չինաստանի կոմերցիայի փոխնախարարը Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել Հայ-չինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքները՝ ասելով, որ քննարկվել և նախանշվել են մի շարք ոլորտներում համագործակցությունը խորացնելու նպատակով երկու երկրների բարձրագույն ղեկավարության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանն ուղղված հետագա քայլերը:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ճանապարհաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքից և քննարկել վերոնշյալ, ինչպես նաև մի շարք այլ՝ հանքարդյունաբերության, էներգետիկայի, սննդարդյունաբերության բնագավառներում, տարածաշրջանային նշանակության տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ գործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության հարցին: Պարոն Քեմինը կարևորել է Հայաստանի դերը Չինաստան-ԵԱՏՄ հարաբերությունների զարգացման գործում: Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը ողջունում է և պատրաստ է աջակցել այդ գործընթացին:
Վարչապետի խոսքով՝ Չինաստանը կարևոր գործընկեր է Հայաստանի համար, և կառավարությունը ողջունում է չինական խոշորամասշտաբ ներդրումների ներգրավումը մեր երկրի տնտեսության մեջ: Հովիկ Աբրահամյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանին:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33