ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը Ժնևում մասնակցել է Փախստականների հարցերով առաջին գլոբալ ֆորումին։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը: Նախարար Պապիկյանը կարևորելով միջոցառման ձևաչափը՝ շեշտել է, որ փախստականների 85 տոկոսը ներկայումս հյուրընկալվում են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, ինչը հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծում հյուրընկալող երկրների սոցիալական ապահովության համակարգերի համար։ «Հետևաբար մենք մեծապես կարևորում ենք Համաշխարհային հռչակագրի այն դրույթները, որոնք առնչվում են հյուրընկալող պետությունների բեռի թեթևացմանը և փախստականների ինքնուրույնության ու կարողությունների զարգացմանը»,-ասել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանը համալիր կերպով վերանայում է փախստականների, տեղահանված անձանց և երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականությունը՝ շեշտադրելով ինչպես պետական և հասարակական կառույցների համակարգված աշխատանքը, այնպես էլ նշված խմբերի ինքնուրույնության զարգացումը։ «Այս դրույթն ընկած է նաև 2018թ-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության և երկրի զարգացման մեր ներկայիս տեսլականի հիմքում՝ անհատական ջանքն ու պատասխանատվությունն են, որ ապահովում են առաջընթաց»,-նշել է նախարարը։ Նախարար Պապիկյանի խոսքում նշվել է նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանում հայերի էթնիկ զտումների արդյունքում տեղահանված շուրջ 400.000 փախստականների մասին, որոնք այդ ժամանակահատվածում կազմել են Հայաստանի բնակչության շուրջ 12 տոկոսը։ «Նշված բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրները շարունակաբար եղել են մեր կառավարության ուշադրության կենտրոնում»,-ասել է նա՝ վկայակոչելով կառավարության՝ նոյեմբերի 21-ի որոշումը, որով ապահովվում է դեռևս բնակարանային խնդիրներ ունեցող շուրջ 900 փախստական ընտանիքներից 112-ի բնակարանի խնդիրը։ «Այս փաստը ցույց է տալիս, որ մենք հանձնառու ենք այդ անձանց ամբողջական ինտեգրումն ապահովելու հարցում»,-ասել է նախարարը։ Սուրեն Պապիկյանը խոսել է նաև Սիրիայից եկած 22.000 փախստականների մասին, որով Հայաստանը դարձել է մեկ շնչի հաշվով Սիրիայից ընդունած փախստականների թվով երրորդ երկիրը եվրոպական տարածաշրջանում։ «Նրանցից շատերն այն հայերի սերունդներն են, որոնք ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայիում տեղի ունեցած ցեղասպանության հետևանքով։ Մենք մեծապես գնահատում ենք Սիրիայից փախստականների ձեռնարկատիրական ձիրքը և այն սոցիալ-տնտեսական ներդրումը, որ նրանք ունենում են Հայաստանի զարգացման գործում։ Միաժամանակ կցանականայի կոչ անել միջազգային գործընկեր կառույցներին և պետություններին ավելացնել օժանդակությունը Սիրիայից փախստականների ինտեգրման համար»,-ասել է նա։ Խոսքի ավարտին նախարար Պապիկյանն ավելացրել է, որ ՀՀ-ն հյուրընկալում է նաև տեղահանված անձանց Իրանից, Իրաքից, Աֆղանստանից և առավել փոքր թվերով աֆրիկյան և ասիական այլ տարածաշրջաններից՝ տրամադրելով նրանց պաշտպանություն և անվտանգ կյանք սկսելու հնարավորություններ։ Նշենք, որ համաժողովը կազմակերպվել է 2018թ-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից հաստատված Փախստականների համաշխարհային հռչակագրի շրջանակում։ Ֆորումը հնարավորություն կտա պետություններին փախստականության խնդիրների լուծման միջազգային սկզբունքներն ավելի գործնական դարձնելու և դրա ուղղությամբ ճշգրիտ քայլեր ձեռնարկելու։ Քննարկումները նպատակաուղղված են ընդունող համայնքների բեռը թոթափելուն և փախստականների ինքնաբավությունը խթանելուն։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01