American Airlines ավիաընկերության մեխանիկն ընդունել է ուղևորատար ինքնաթիռի սարքավորումների աշխատանքում անսարքություններ առաջացնելու մեղքը, գրում է The Wall Street Journal թերթը:
Նշվում է, որ Ֆլորիդա նահանգի հարավային շրջանի դաշնային դատարանը 2020 թվականի մարտի 4-ին կհայտարարի 60-ամյա Աբդել Մաջիդ Մարուֆ Ահմեդ Ալանիի գործով դատավճիռը:
Տղամարդն American Airlines-ում աշխատել է մոտ 30 տարի և ԱՄՆ-ի՝ իրաքյան ծագում ունեցող քաղաքացի է:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2019 թվականի հուլիսի 17-ին ինքնաթիռի օդաչուն, որը պետք է Մայամիից թռչեր Բահամյան կղզիներ, անսարքություններ էր հայտնաբերել այն համակարգերի աշխատանքում, որոնք վերահսկում են օդանավի երթևեկության արագության և այլ ցուցանիշների մասին տեղեկատվության ստացումը:
Որոշում էր կայացվել դադարեցնել թռիչքը։ Ինքնաթիռում եղել էր 150 ուղևոր:
Քննիչները, դիտելով տեսախցիկների տեսագրությունները, պարզել են, որ նշված համակարգերը շարքից հանել է Ալանին:
Ավելի ուշ տղամարդն ընդունել էր մեղավորությունը:
Հարցաքննությունների ժամանակ մեխանիկը հայտարարել է, որ խոչընդոտներ է ստեղծել ինքնաթիռի սարքավորումների աշխատանքում, քանի որ չափազանց քիչ է համարում իր աշխատավարձը: Նրա խոսքով՝ այդ քայլին դիմելով՝ հույս է ունեցել, որ իրեն լրացուցիչ կվճարեն անսարքությունների վերացման արտաժամյա աշխատանքի համար, որոնք ինքն է ստեղծել:
Ընդ որում՝ տղամարդը պնդել է, որ չի ցանկացել, որ իր գործողությունները հանգեցնեն ավիավթարի:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34