ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը կրկին ընդգծել է, որ հայ եւ ռուս ժողովուրդներին կապում է դարերի բարեկամությունն ու եղբայրությունը, եւ հայ-ռուսական հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ: Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունների առանցքային ուղղությունը միջխորհրդարանական համագործակցությունն է, որտեղ առանձնացրել է 3 հարթակ՝ խորհրդարանական հանձնաժողովների համագործակցությունը, մշտական հանձնաժողովների համատեղ նիստերը եւ արդյունավետ համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ այդ հարթակներում ծագող խնդիրներն անհրաժեշտ է լուծել համատեղ ջանքերով, նաեւ նշել է, որ ակնկալում են ռուս գործընկերների աջակցությունը՝ մի քանի մարմիններում Հայաստանի առաջադրած թեկնածուների ընտրության հարցում: Կոնստանտին Կոսաչովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ Արարատ Միրզոյանին փոխանցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ողջույնները: Նա հայտնել է, որ Վալենտինա Մատվիենկոն պատրաստվում է այցելել Հայաստան, եւ անհրաժեշտ է միայն հստակեցնել այցի ժամկետները: Կոնստանտին Կոսաչովն Արարատ Միրզոյանի նշած համագործակցության երեք ուղղություններին հավելել է նաեւ խորհրդարանների ղեկավարների մակարդակով պարբերական շփումները, որոնք խթան են՝ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համատեքստում: Կոնստանտին Կոսաչովն արձանագրել է հայ գործընկերների հետ ունեցած համագործակցության բարձր մակարդակը, ընդգծել, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից եւ խորհրդարանի կազմի փոփոխությունից հետո աշխատանքները շարունակվել են առանց դադարների, ինչը գոհացուցիչ է եւ վկայում է միասնական օրակարգով աշխատելու փոխադարձ հետաքրքրվածության մասին: Նա նշել է, որ ՌԴ-ն ՀՀ-ի հետ համագործակցում է միջազգային 7 հարթակներում, ինչը ռեկորդային թիվ է, եւ Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի երկրի հետ համագործակցության այդքան հատման կետեր չունի, որքան Հայաստանի հետ: Կոնստանտին Կոսաչովը հավաստիացրել է, որ ՌԴ-ն միջազգային կառույցներում պատրաստ է աջակցել Հայաստանի Ազգային ժողովի առաջադրած թեկնածուներին: Նա շնորհակալություն է հայտնել՝ իրենց այցը հրաշալի կազմակերպելու համար եւ առաջարկել 2 երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների տարեկան 2 համատեղ նիստ գումարել, որոնցից հաջորդը տեղի կունենա Մոսկվայում:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55