Բրիտանական The Economist պարբերականի վարկածով՝ Ուզբեկստանը ճանաչվել է տարվա երկիր: Ըստ խմբագրական խորհրդի անդամների՝ 2019 թվականին այս երկրում իրավիճակը դարձել է «ակնհայտորեն պակաս ճնշող»: Դրական փոփոխություններ են սկսել արձանագրվել 2018 թվականից` նախագահ Շավքաթ Միրզիյոևի նախաձեռնած բարեփոխումներից հետո, «որոնք մեծ թափ են առել վերջին մեկ տարվա ընթացքում»: «Երեք տարի առաջ Ուզբեկստանը հնաոճ հետխորհրդային բռնապետություն էր»,- ասվում է հոդվածում: Հեղինակները նշում են, որ նախկին նախագահ Իսլամ Քարիմովն իր իշխանության օրոք տղամարդկանց, կանանց և երեխաներին ստիպել է աշխատել պլանտացիաներում, այդ իսկ պատճառով երկրում շատացել էին այլախոհները, որոնց հետ ակտիվ պայքար էր ընթանում: 2016-ին Քարիմովի մահից հետո Միրզիյոևը եկավ իշխանության, սակայն, ըստ հրատարակության, Ուզբեկստանում փոփոխությունները սկզբնական շրջանում դանդաղ են ընթացել: Աղբյուրի հաղորդմամբ՝ նոր նախագահի՝ 2018-ին իշխանության գալուց հետո նրա կառավարությունը դադարեցրեց հարկադիր աշխատանքը, արտասահմանցի լրագրողներին թույլ տվեց աշխատել, բացեց ավելի շատ սահմանային անցակետեր և իրականացրեց մի շարք այլ բարեփոխումներ: Ըստ The Economist-ի՝ Ուզբեկստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, բայց 2019 թվականին «ոչ մի այլ պետություն նման առաջընթաց չի գրանցել»: Բացի Ուզբեկստանից, ցուցակում ընդգրկվել են նաև Նոր Զելանդիան, Հյուսիսային Մակեդոնիան և Սուդանը: Անցյալ տարի The Economist-ը Հայաստանի, Մալայզիայի և Եթովպիայի միջև ընտրության արդյունքում տարվա երկիր էր ճանաչել Հայաստանը, որը, ըստ պարբերականի, ցույց տվեց, որ «այն ժողովրդավարության և նորացման հնարավորություն ունի»: Պատվավոր տիտղոսին պարբերականն արժանացնում է ոչ թե ամենահարուստ, ամենաազդեցիկ կամ ամենահամեղ խոհանոցն ունեցող երկրներին ու ժողովուրդներին, այլև հաշվի է առնում անցնող տարվա ընթացքում տվյալ երկրի գրանցած առաջընթացը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55