Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ավանդական դարձած տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել է որևէ բնութագիր տալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: «Առհասարակ, ոչ կոռեկտ եմ համարում իմ գործընկերներին, այդ թվում՝ Զելենսկիին, որևէ բնութագիր տալը, քանի որ եթե մարդիկ հասել են այդ պաշտոնին, ուրեմն շարքային մարդ չեն»,-ասել է Պուտինը: Նա ընդգծել է, որ հրաժարվում է բնութագրել ոչ միայն գործող, այլև նախկին ղեկավարներին, քանի որ դա ճիշտ չի համարում: Բացի այդ, Պուտինն ասել է, որ Զելենսկիի հետ ապրիլին հնարավոր հանդիպումն ակտուալ կլինի, եթե դրական փոփոխություններ լինեն: Անդրադառնալով Ուկրաինայի նախագահի՝ մինսկյան համաձայնագրերի վերանայման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությանը, Պուտինն ասել է, որ վերանայման դեպքում, ամեն ինչ փակուղու առաջ կկանգնի: Հիշեցնենք, որ Պուտինն ու Զելենսկին առանձնազրույց են ունեցել օրեր առաջ «նորմանդական ձևաչափով» Փարիզում կայացած գագաթաժողովի շրջանակում: Ավելի ուշ Զելենսկին հանդիպումը «ոչ ոքի» էր որակել, մինչդեռ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ երկու ղեկավարների միջև բազմաթիվ տարաձայնություններ են պահպանվում:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34