ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարեվերջյան մեծ ասուլիսի ընթացքում պատասխանել է գերմանացի լրագրողի հարցին՝ Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: «Գերմանացիներն ասում են, որ տեղի ունեցածի առնչությամբ արժանահավատ տեղեկատվություն չեն ստացել Մոսկվայից: Ռուսաստանը հակառակն է պնդում: Ո՞վ է իրավացի»,-հարցրել է լրագրողը: Պուտինը պատասխանել է, որ երկուսն էլ ճիշտ են: «Ռուսաստանը պաշտոնական հարցում չի ուղարկել Գերմանիային՝ ավելի ուշ սպանված գրոհայինի արտահանձնման վերաբերյալ՝ դա համարելով անիմաստ: Շփումները տեղի են ունեցել հատուկ ծառայությունների մակարդակով»,-նշել է ՌԴ նախագահը: Պուտինը հիշեցրել է, որ Բեռլինում սպանված գրոհայինն անձամբ 98 մարդու է կյանքից զրկել: Նա ընդգծել է, որ տղամարդուն սպանել են Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում, այսինքն՝ գրոհայինը հանգիստ զբոսնել է եվրոպական քաղաքով: Վրաստանի 40-ամյա քաղաքացին սպանվել է օգոստոսի 23-ին: Նույն օրը Բեռլինի դատախազությունը հայտնել է կասկածյալի ձերբակալման մասին, որը, ըստ դատախազության, ՌԴ 49-ամյա քաղաքացի է: Վրաստանի քաղաքացու սպանության գործի շուրջ բարձրացած աղմուկի պատճառով Գերմանիայից երկու ռուս դիվանագետ է արտաքսվել:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34