Եվրամիության անդամ երկրները 2020 թվականին ընդունելու են ավելի քան 30 հազար փախստական՝ առաջին հերթին աշխարհի ճգնաժամային գոտիներից: Տեղերի այս քանակությունը ԵՄ անդամ երկրները պատրաստել են վերաբնակեցման ծրագրի շրջանակում, ասվում է Եվրոպական հանձնաժողովի հրապարակած հաղորդագրության համաձայն: Մասնավորապես՝ Գերմանիայի ՆԳՆ-ից հայտարարել են մինչև 5500 ներգաղթյալ ընդունելու պատրաստակամության մասին: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կանխատեսման համաձայն՝ ծրագրի շրջանակում առաջնահերթությունը տրվելու է Թուրքիայից, Լիբանանից, Հորդանանից, Միջերկրածովյան շրջանի երկրներից, Նիգերից և Ռուանդայից արտագաղթած ներգաղթյալներին: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական ապրելակերպի զարգացման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը վերաբնակեցման գործում ԵՄ-ի ներդրումը համարել է «խոշորագույնն աշխարհում»: «Երբ մենք աշխատում ենք միասին, կարող ենք ստեղծել երկարաժամկետ, արդյունավետ և անվտանգ համակարգեր «առավել խոցելիներին» պաշտպանելու համար», - ընդգծել է նա: ԵՄ-ի ՆԳ հանձնակատար Իլվա Յոհանսոնն իր հերթին հատուկ ընդգծել է «երրորդ երկրների հետ ամուր համագործակցության» անհրաժեշտությունը: Ըստ Եվրոպական հանձնաժողովի՝ 2015 թվականից ի վեր վերաբնակեցման ծրագրով ավելի քան 65 հազար փախստական է ժամանել Եվրամիություն: Ընդունող երկիրը ԵՄ-ի կողմից ամեն ներգաղթյալի համար ստանում է 10 հազար դոլար ֆինանսական աջակցություն:
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
13:04
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44