Այսօր, դեկտեմբերի 19-ին Ֆինանսների նախարարությունում ֆինանսական շուկայի մասնակիցների, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում ներկայացվել է 2020 թվականի փոխառությունների ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Բոլորիս շահերից է բխում ցուցաբերել կանխատեսելի վարքագիծ և առավելագույնս զերծ մնալ մեր երկարաժամկետ հարաբերություններում իրավիճակային շահեր փնտրելուց», -բացման խոսքում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ Սամվել Խանվելյանը տեղեկացրել է, որ 2020 թվականի փոխառությունների ծրագիրը մշակվել է կառավարության 2020-2022 թվականների պարտքի կառավարման ռազմավարական ծրագրով նախանշված նպատակադրումներին, ուղենիշներին համապատասխան:
Ըստ այդմ, ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն` 2020 թվականի տարեվերջի դրությամբ ՀՀ կառավարության պարտքը կկազմի 3,419 մլրդ դրամ (7,177 մլն ԱՄՆ դոլար) և 2019 թվականի տարեվերջի համեմատությամբ կաճի 162 մլրդ դրամով (341 մլն ԱՄՆ դոլարով):
2020 թվականին կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 448.7 մլրդ դրամ, որից 280.6 մլրդ դրամը կկազմեն պարտքի գծով մարումները, իսկ 168.0 մլրդ դրամը՝ տոկոսավճարները:
2020թ. կառավարության պարտքի միջին կշռված տոկոսադրույքը կկազմի 5.2% և կառավարության պարտքի սպասարկման ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 2.4%-ը:
«2020 թվականին բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել առանց բյուջետային աջակցության վարկերի ներգրավման, ինչը կարելի է ասել, վերջին տարիներին նորություն է բյուջեի համար: Նոր վարկային համաձայնագրի ստորագրում 2020-ի բյուջեով նախատեսված չէ», -իր խոսքում ասել է ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ Արտակ Մարությանը:
Արտարժութային պետական պարտատոմսերի գծով նախատեսվում է իրականացնել միայն 2020 թվականի սեպտեմբերի 30-ին մարման ենթակա պարտատոմսերի մարումը` 46.5 մլրդ դրամ (97.7 մլն ԱՄՆ դոլար), որի համար հիմնականում կօգտագործվի 2019 թվականին արտարժութային պարտատոմսերի գծով կատարված գործառնությունների արդյունքում ձևավորված միջոցները։
Չի ավելացվի արտարժութային պետական պարտատոմսերի գծով պարտքի մնացորդը՝ պահպանելով այն 1 մլրդ ԱՄՆ դոլարի չափով և շրջանառության մեջ ունենալով երկու ուղենշային թողարկում, որոնք ենթակա են մարման 2025 ու 2029 թվականներին:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44