Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է այն հարցերի շրջանակը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի, որոնցից մեկն էլ վարչատարածքային բաժանման հարցն է: ԱԺ-ում, հավանաբար, հիմք են ընդունել Սահմանադրության միայն 204-րդ հոդվածի 3-րդ մասը, որով վարչատարածքային բաժանման հարցը ներառված չէ այն օրինագծերի ցանկում, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի, ուստի եզրակացնելով, որ դա առնչվում է այն հարցերին, որոնք կարող են լրացուցիչ նախատեսվել միայն սահմանադրական օրենքով, հընթացս նախաձեռնել են ուժը կորցրած ճանաչել հիշյալ կետը:
Առաջարկում եմ ուշադրություն դարձնել, որ վարչատարածքային բաժանման հարցը չէր էլ կարող արտացոլվել Սահմանադրության 204-րդ հոդվածի 3-րդ մասով, քանզի այդ առնչությամբ նույն Սահմանադրությամբ արդեն իսկ առկա են ինքնուրույն սահմանադրական կարգավորումներ, ուստի լրացուցիչ նախատեսելը կլիներ անհարկի կրկնություն, ինչն օրենսդրական տեխնիկայի կանոնների խախտում է: Մասնավորապես, Սահմանադրության 121-րդ հոդվածի համաձայն. «Վարչատարածքային բաժանումը, Կառավարության ներկայացմամբ, սահմանվում է օրենքով»:
Այսպիսով, Սահմանադրությունը իմպերատիվ նախատեսում է վարչատարածքային բաժանումը սահմանելու ընթացակարգ, ինչից բխում է, որ ցանկացած այլ իրավական ակտով չի կարող սահմանվել որևէ այլընտրանքային կարգ:
Իսկ այսպիսի կարգավորման բուն գաղափարն այն է, որ Սահմանադրությամբ նախապես ուրվագծվի այն հարցերի շրջանակը, որոնց համար պատասխանատուն բացառապես Կառավարությունն է, սա երաշխավորում է ողջամտության սահմաններում Կառավարության անկաշկանդ գործունեություն, և որևէ այլ միջամտություն չի կարող իրավաչափ համարվել…»:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44