Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի է ունենում քննարկում՝ «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը իր խոսքում ներկայացրեց կրթության ոլորտում իրականացված քայլերը:
«Համար մեկ կարևոր նշանակություն ունեցող ոլորտը կրթությունն է, քանի որ առանց կրթության չես կարող ունենալ բանակ»,-ասաց նա և նշեց, որ իրականացված շատ աշխատանքներ մնացել են ստվերում:
Նա հայտնեց, որ աննախադեպ ծավալով ավելացվել է կրթության և գիտության բյուջեն, իսկ ամրոցաշինության ոլորտում աննախադեպ ծավալի գումարներ են ներդրվել: Ինչ վերաբերում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին, Մխիթար Հայրապետյանը նշեց, որ հունվարի 15-20 ժամանակահատվածում կոնկրետ այդ օրենքի նախագծի վերաբերյալ ունենալու են լսումներ:
«Ուսուցիչը պետք է դառնա համար մեկ էլիտան, և կարևորված լինի, քան երբևէ: Մենք պարտավոր ենք անընդհատ մեծարել, արժևորել և կարևորել ուսուցչի ինստիտուտը, որ տասնամյակներ շարունակ նսեմացվել, խեղաթյուրվել է նախորդ իշխանությունների կողմից»,-ասաց նա:
Անդրադառնալով ավագ դպրոցներին՝ հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ դրանք որպես ինստիտուտներ չեն կայացել: Միջին մասնագիտական հաստատությունների հարցի վերաբերյալ նա ասաց, որ նոր օրենքի նախագիծ են ներկայացրել, որի նպատակը դրանք զարգացնելը, հզորացնելն է:
«Որևէ մեկը ինձ չի կարող համոզել, որ բոլոր երեխաները դպրոցից հետո պետք է գնան և բարձրագույն կրթություն ստանան, սակայն այստեղ ևս կարծրատիպերի խնդիր կա: Հանրությունում պաշտոնյայի դերը որպես պատասխանատվություն պետք է ընկալվի և ոչ որպես բարեկեցություն, և լավ արհեստավորը վատ պաշտոնյայից սոցիալական շատ ավելի լավ պայմաններում պետք է ապրի»,-ասաց նա:
Մխիթար Հայրապետյանը նշեց, որ իրենք ինքնուրույն և միանձնյա որևէ բարեփոխումներ չեն անում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01