ՔԿՀ-ներում ինքնասպանություն գործած անձինք հինգն են, որոնք եղել են կալանավորներ, նրանց դժգոհությունը պայմանավորված չի եղել ՔԿՀ-ի ծառայության հետ։ Հինգ դեպքերով էլ հարուցվել են քրեական գործեր, երկու դեպքերով քրեական գործերի վարույթները ավարտվել են, կարճվել են հանցադեպի բացակայության պատճառով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը։ «Մեկով անձը եղել է պարսկահայ, մեղադրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար եւ թողել է հետգրություն՝ խնդրելով իր ինքնասպանության դեպքով ոչ մեկին չմեղադրել։ Մյուսով, որով նախաքննությունը կրկին ավարտված է, ինքնասպանություն կատարող անձը մեղադրվել է անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ։ Հասկանալի է, որ ինքնասպանության շարժառիթը դրանով էլ պայմանավորված է եղել»,- ասաց Քրեակատարողական ծառայության պետը։ Նրա խոսքով՝ կալանավորների ինքնասպանության համար պայմաններ է ստեղծում նաեւ զբաղվածության չապահովումը. «Իմ առաջ խնդիր եմ դրել, որ առաջիկայում լուծվի դատապարտյալների զբաղվածության հարցը։ Այդ նպատակով զբաղվում է «Դատապարտյալների աջակցության հիմնադրամը», որի լիազոր մարմինը Արդարադատության նախարարությունն է, ինքս հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, ձեւավորել եմ աշխատանքային փորձ, որպեսզի ուսումնասիրեն միջազգային պրակտիկան եւ փորձենք տեղայնացնել, թե ինչպես կարելի է դատապարտյալների համար՝ հենվելով միջազգային փորձի վրա ստեղծել աշխատանքի համապատասխան պայմաններ։ Անհրաժեշտ են մեծ ներդրումներ, որպեսզի «Դատապարտյալների աջակցության հիմնադրամը» ոչ արդյունավետ կառավարման արդյունքում կուտակել է մեծ պարտքեր եւ այդ պարտքերի առկայության պայմաններում որքան էլ փորձեն՝ հեռանկարը ապահվելը շատ դժվար կլինի»։ Արթուր Գոյունյանը նշեց, որ քրեական ենթամշակույթի դեմ հաջող պայքարել միայն օրենսդրական փոփոխություններով, հնարավոր չէ, պետք է բարձրացնել նաեւ ՔԿՀ-ների ծառայողների աշխատակիցների աշխատավարձերը, պետք է բարելավեն ՔԿՀ-ների շենքային պայմանները, հոգեբանական ծառայությունները լուրջ խնդիր ունեն կատարելու՝ կազմեն ուղղման անհատական պլան յուրաքանչյուր դատապարտյալի մասով. «Արմավիրում, որտեղ 750 անձ է պահվում, ունենք ընդամենը երեք հոգեբան, որոնք տուն էլ չգնան, չեն հասցնի։ Ինքնասպանության հակում ունեցող անձի հետ հոգեբանները աշխատանք են տանում»։
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44