Սկանդալային Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի կողմնակիցները կրկին շրջափակել են Վեսթմինսթերյան դատարանը, որտեղ պետք է Ասանժի մասնակցությամբ դատական նիստ տեղի ունենա: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: Ասանժի 30-ից ավելի կողմնակիցներ եկել են դատարանի շենքի մոտ և գլխավոր մուտքի մոտ պարզել են պաստառներ՝ Ասանժին ազատ արձակելու կոչերով: Դատարանի շենքի հակառակ կողմում նույնպես հերթապահում են կողմնակիցներն ու լրագրողները, որոնք սպասում են Ասանժի ժամանմանը: Սպասվում է, որ Ասանժն անձամբ ներկա կլինի դահլիճում՝ որպես տուժող՝ ԱՄՆ-ի հետախուզության համար լրտեսության գործով, որը կատարել է Լոնդոնի անվտանգության ընկերություններից մեկն Էկվադորի դեսպանատանը: Ավելի վաղ Իսպանիայում Ասանժի գործով փաստաբան Աիտոր Մարտինեսը տեղեկացրել էր, որ Իսպանիայի ազգային պալատի դատավորը կժամանի Վեսթմինսթերյան դատարան, որպեսզի տեղեկություններ ստանա Ասանժից որպես տուժող: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ իսպանացի դատավորը ցանկանում է Undercover Global թիկնապահական ընկերության կողմից Էկվադորի դեսպանատանը կատարված գաղտնալսումների գործով հարցաքննել Ասանժին՝ որպես վկա, սակայն բրիտանական կողմը մերժել է այդ պահանջը: Հիշեցնենք, որ 2010-ին Շվեդիայում Ասանժին մեղադրել են բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար: Գտնվելով Լոնդոնում՝ նա ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը, կալանավորվել է, այնուհետև ազատ արձակվել գրավի դիմաց: 2011-ին որոշում է կայացվել նրան Շվեդիա արտահանձնելու մասին, որը վերջինս բողոքարկել է: 2012-ին նա ապաստան է ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ 7 տարի է անցկացրել: 2018-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել նրա դեմ, սակայն այն «գաղտնի է պահվում»: ԱՄՆ արտահանձնման դեպքում նրան երկարատև ազատազրկում է սպառնում՝ լրտեսության համար: Ասանժն, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ում իրեն կարող են սպանել:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55