Շվեդիայի Սյոդերթելյե քաղաքի Սբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու բակում օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի հանդիսավոր բացումը եւ օծումը՝ ձեռամբ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շվեդիայում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով. «Հանդիսավոր արարողությունը ուղեկցվեց պատարագով և եկեղեցու մկրտության ավազանի օծման արարողությամբ։
Արարողությանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, Սյոդերթելյեի քաղաքապետ Բոել Գոդները (Boel Godner), Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը։ Ներկա էին նաև Շվեդիայի պետական մարմինների և քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։
Շնորհավորելով ներկաներին Շվեդիայում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված առաջին խաչքարի բացման կապակցությամբ՝ դեսպան Ապիտոնյանը նշեց, որ այն կրոնական և մշակութային արժեք լինելուց զատ, խորհրդանշում է Շվեդիայի հայ համայնքի հավատարմությունը ազգային արմատներին և ինքնությանը, ինչես նաև վճռականությունը հետամուտ լինելու հայ ժողովրդի անավարտ դատին՝ Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանը և դատապարտմանը»։
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44