ARM | RUS |

Միտում կա Քոչարյանի աջակցին ներկայացնել որպես ավտոմատը թիկունքում դրած մեկին․ Վիկտոր Սողոմոնյան

21.12.19 | 12:24

Hraparak.am-ը գրում է․ «Ոստիկանությունը նախօրեին տեսանյութ հրապարակեց, որտեղ բացահայտում է, թե Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը փորձում է կաշառել Մարտի 1-ի գործով տուժողներից մեկին, որ նա ցուցմունքը փոխի։ Քոչարյանի շրջապատը եւ անձամբ նրա կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը, ոստիկանության տարածած այդ տեսանյութը համարեցին սադրանք ու շոու՝ նշելով, որ իրենք որեւէ մեկին չեն խնդրել կաշառել որեւէ տուժողի։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն անձամբ չի ճանաչում մարդուն, որը երեւում է տեսանյութում, բայց այն էժանագին բեմադրության տպավորություն է առաջացնում։ «Նաեւ այն պատճառով, որ ոստիկանության ցուցադրած պատմությունը փոքր-ինչ ծիծաղելի է՝ հաշվի առնելով, որ նյութը տարածում է պետության հիմնական իրավապահ ինստիտուտներից մեկը։ Այսինքն՝ ցույց են տալիս մարդու, որն առանձնապես ոչինչ չի ասում, երկրորդը՝ ցույց են տալիս մարդու, որը գլուխ է գովում, թե ինչ-որ զենք ունի էնտեղ դրված, հետո դրա հետ կապված որեւէ գործողություն, փաստորեն, տեղի չի ունենում, հետո պարզ չի՝ ինչու է աջակիցը փորձում, եթե փորձում է, իհարկե, քանզի նյութից դա չի բխում, ինչ-որ տուժածի համոզել, որ ինքն ինչ-որ ցուցմունք փոխի, այն դեպքում, երբ գործի բոլոր 80 հատորներում չկա որեւէ ցուցմունք, որը լինի Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Իսկ եթե ոչ թե սահմանադրական կարգի տապալման գործով է, այլ Մարտի 1-ի «մայր գործով» է, ապա ի՞նչ կապ ունի դա Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ ինչո՞ւ պետք է աջակիցն այդ ուղղությամբ գործողություններ կատարեր»,- ասաց Սողոմոնյանը՝ ցավ հայտնելով, որ սա ոչ թե օպերատիվ նյութ է հիշեցնում, այլ կոմիքս, որը ցուցադրում են վերաքննիչ դատարանի վճռի հրապարակումից մի քանի ժամ առաջ։ Իսկ վերաքննիչ դատարանը երեկ մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ Քոչարյանին թողնելով կալանքի տակ։ Ըստ Սողոմոնյանի՝ միակ անհեթեթ պատճառը, որով Քոչարյանին պահում են կալանքի տակ, այն է, թե, իբր, նա կարող է ինչ-որ վկաների վրա ազդել։ «Հիմա ինչ-որ մեկի «հանճարեղ» գաղափարով ստացվում է, որ նա բանտում է, իր աջակիցներն ավտոմատներով ազդում են վկաների վրա, բա որ ազատության մեջ լինի, ի՞նչ կլինի։ Սա ուղղակի ողբալի մտածելակերպ է, բայց ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը։

- Այսինքն՝ Դուք հիմա հերքո՞ւմ եք, որ նման աջակից ունեք ձեր շարքերում։

- Ես էսպես ասեմ․ ես բոլոր աջակիցներին չեմ ճանաչում՝ ամբողջ իմ հարգանքով յուրաքանչյուր աջակցի հանդեպ, բայց ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ պետք է մեր որեւէ աջակից գնա, ինչ-որ մեկին համոզի, որ նա ինչ-որ ցուցմունք փոխի։ Հանուն ինչի՞։ Ուզում եմ հասկանալ։ Այսինքն՝ նույն հաջողությամբ կարող էր գնալ եւ որեւէ այլ քրեական գործով համոզեր եւ որեւէ բան պնդեր, եւ ասեին, որ, ահա, Քոչարյանի աջակիցներից մեկն այսպիսի բան է անում։ Տրամաբանական կապը ես, ճիշտն ասած, հասկանում եմ, բայց չեմ տեսնում։ Ես էստեղ տեսնում եմ մղում՝ ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի որեւէ աջակցին որպես մեկի, որն ավտոմատը թիկունքում դրած՝ փորձում է Մարտի 1-ի գործով ինչ-որ վկայի ինչ-որ ցուցմունք փոխել տա։

- Նախօրեին նաեւ տարածվեց Քոչարյանի ազատության համար կազմված այն հայտարարության տեքստը, որի տակ ստորագրել էին մշակույթի 60 գործիչներ։ Նախ՝ ո՞ւմ նախաձեռնությունն էր դա, ո՞վ էր կազմակերպել այդ ստորագրահավաքը։

- Կազմակերպիչները շատ էին, կազմակերպիչներից մեկն էլ ես եմ եղել, անձամբ մի քանի հոգու հետ ինքս խոսել եմ, նաեւ այդ խոսակցություններից հետո եւ մինչեւ այդ խոսակցությունները բազմաթիվ մարդիկ իրենք են ասել, որ պատրաստ են ինչ-որ մի գործողության դիմել, միայն թե այդ անարդարությունը հաղթահարվի։ Այսինքն՝ պատրաստ են քաղաքացիական դիրքորոշում հայտնել։

- Բայց այդ քաղաքացիական դիրքորոշումը հայտնած անձանցից մի քանիսը հիմա ասում են, որ չեն իմացել, թե ինչի տակ են ստորագրում, եւ հրաժարվում են ստորագրություններից։

- Կարծեմ՝ երեք, թե չորս հոգու մասին է խոսքը, ցավում եմ, որ նրանց հետ հավուր պատշաճի չեն խոսել, մյուս կողմից՝ ցավում եմ, որ իշխանությունները, ըստ ամենայնի, ճնշումներ են գործադրել, որ էդ մարդիկ իրենց տված խոստումներից հրաժարվեն։ Դուք պատկերացնում եք, չէ՞, որ եթե այդ գործելաոճը որդեգրված լիներ, ապա հիմա բոլոր 60-ն էլ հրաժարվել էին։ Մեզ համար կարեւորն այն է, որ այնքան է այս Մարտի 1-ի գործի, Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանքի հետ կապված տեղեկատվությունը հասու դարձել մարդկանց, այն աստիճան է դա դարձել հասարակական կյանքի բացասական գործոն, որ արդեն մարդիկ որոշել են դրա մասին արտահայտվել, ինչի համար շատ ուրախ եմ եւ ուզում եմ նախագահ Քոչարյանի անունից շնորհակալություն հայտնել նրանց անուն առ անուն։ - Ո՞րն է լինելու Ձեր հերթական քայլը, քանզի Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ անազատության մեջ։ - Գիտեք, որ ձեւավորվել է նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբը, որը ստանձնելու է հիմնական դերակատարությունը՝ ազատության, արդարության համար պայքարելու, եւ դա արդեն հասարակական, նույնիսկ ինչ-որ իմաստով՝ քաղաքական միավոր է, որը պայքար է տանելու։ Աղվան Վարդանյանը հրապարակել է գործողությունների ծրագիրը, համենայնդեպս մեթոդները, գործիքները, որոնք կիրառվելու են։ Ամեն ձեւով աջակցելու ենք, ես կարծում եմ, որ սա նոր փուլ է պայքարի, երբ որ ոչ թե փորձում ենք ապացուցել, որ կեղծիք է տեղի ունեցել, դրա մասին արդեն, կարծում եմ՝ ամբողջ հանրությունը պատկերացում ունի, այլ փորձում ենք այդ կեղծիքը հայտարարել արդեն ոչ թե ուղղակի համախոհների թիմով, այլ նաեւ այն 60 հազար համախոհների անունից, որոնք ստորագրել են նախագահ Քոչարյանի ազատության համար»։


Զգուշացում. ցուցաբերեք առավելագույն զգոնություն և խուսափեք հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց

Զգուշացում. ցուցաբերեք առավելագույն զգոնություն և խուսափեք հեղեղավտանգ գոտիներին մոտ...

21:03

Մերձավոր Արևելքում իրավիճակը զարգանում է վատագույն սցենարով. Պեսկով

Մերձավոր Արևելքում իրավիճակը զարգանում է վատագույն սցենարով....

19:15

Մարտի 26-ին և 27-ին imID համակարգը կլինի հասանելի․ ՊԵԿ

Մարտի 26-ին և 27-ին imID համակարգը կլինի հասանելի․ ՊԵԿ

18:41

Քաշեք գյամերը. էդ գյադեն իրեն թույլ տվեց ինձ վիրավորել. Ալեն Սիմոնյանի փողոցային հայհոյանքները

Քաշեք գյամերը. էդ գյադեն իրեն թույլ տվեց ինձ վիրավորել. Ալեն Սիմոնյանի փողոցային...

18:38

«Կանազ»–ի շենքի ճակատային հատվածը հրդեհի հետևանքով չի տուժել․ վնասվել է տանիքն ու ներքին հարդարանքը․ քաղաքապետի խոսնակ

«Կանազ»–ի շենքի ճակատային հատվածը հրդեհի հետևանքով չի տուժել․ վնասվել է տանիքն ու ներքին...

17:28

Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թ. մայիսի 4-5-ը

Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թ. մայիսի...

17:16

Թադևոս Ավետիսյանն ընտրվեց ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Թադևոս Ավետիսյանն ընտրվեց ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի...

17:05

Մարտունիում սպորտային համալիր կկառուցվի

Մարտունիում սպորտային համալիր կկառուցվի

16:49

«Շահրամանյանը պնդում է՝ վերջին հայտարարության տեքստը համաձայնեցվել է Փաշինյանի հետ», «ստում է, ներկա եմ եղել բոլոր զրույցներին». Գալստյանը և Ռուբինյանը ԱԺ-ում վիճեցին

«Շահրամանյանը պնդում է՝ վերջին հայտարարության տեքստը համաձայնեցվել է Փաշինյանի հետ», «ստում է,...

16:39

Դժգոհ եմ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից. Փաշինյան

Դժգոհ եմ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից....

16:13

Անցած տարի ՄԻԵԴ Հայաստանի դեմ 25 նոր հայց է ներկայացվել. Ինչի՞ մասին են դրանք

Անցած տարի ՄԻԵԴ Հայաստանի դեմ 25 նոր հայց է ներկայացվել. Ինչի՞ մասին են...

16:04

Կապահովվի Երևանի բուսաբանական այգու տարածքում կառուցվող անտառապուրակի ամբողջական բարեկարգումը

Կապահովվի Երևանի բուսաբանական այգու տարածքում կառուցվող անտառապուրակի ամբողջական...

15:46

Օկուպացված Ակնայում ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել

Օկուպացված Ակնայում ականի պայթյունից բնակիչ է...

15:37

Երևանցիների կեսից ավելին Սամվել Կարապետյանին տեսնում է որպես ՀՀ հաջորդ վարչապետ

Երևանցիների կեսից ավելին Սամվել Կարապետյանին տեսնում է որպես ՀՀ հաջորդ...

15:23

Իսրայելը հայտարարել է «Հորմուզի նեղուցի շրջափակման համար պատասխանատու իրանցի զինվորականի» սպանության մասին

Իսրայելը հայտարարել է «Հորմուզի նեղուցի շրջափակման համար պատասխանատու իրանցի զինվորականի»...

15:05

Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ...

14:49

Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է խոստանում, բայց բերելու է ստրկացում ու ադրբեջանացում. Էդուարդ Շարմազանով

Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է խոստանում, բայց բերելու է ստրկացում ու ադրբեջանացում. Էդուարդ...

14:34

Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկել

Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման...

14:04

Որպես վարչապետ ընդհանրապես հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից. Փաշինյան

Որպես վարչապետ ընդհանրապես հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից....

13:47

Հարավից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, առատ տեղումներ կլինեն

Հարավից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, առատ տեղումներ...

13:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44