Ամերիկյան Apple ընկերությունն արբանյակների մշակման համար գաղտնի թիմ է ստեղծել, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ աղբյուրների հղումով: Տեղեկությունների համաձայն` տիեզերական արդյունաբերության ոլորտի ինժեներներն աշխատում են արբանյակների օգնությամբ տեղեկությունների փոխանցման հետ կապված տեխնոլոգիայի ստեղծման ուղղությամբ: Նախագիծը ղեկավարում են Skybow Imaging ընկերության նախկին աշխատակիցներ և օդատիեզերական ինժեներներ Մայքլ Թրելան և Ջոն Ֆենվիկը: Նախագծի մշակումը նախնական փուլում է գտնվում և հնարավոր է` չեղարկվի, սակայն այս նախագծով անձամբ հետաքրքրված է կորպորացիայի ղեկավար Թիմ Քուկը: Սակայն պարզ չէ՝ արդյոք Apple-ը պատրաստվում է ստեղծել սեփական թռչող ապարատ կամ ցամաքային սարքավորում, որը տեղեկություններ կստանա արդեն արձակված արբանյակներից և կփոխանցի այն բջջային սարքերին: Ենթադրաբար, ընկերությունը միջոցներ է փնտրում համացանցային ծառայություններն ուղղակիորեն գաջեթների հետ կապելու համար՝ շրջանցելով բջջային օպերատորների ցանցը: Ավելի վաղ վերլուծաբանները խոստովանել էին, որ 2019 թվականին սմարթֆոնների շուկայում գերիշխող դիրք է զբաղեցնում Apple-ի արտադրանքը: Սմարթֆոնների համաշխարհային շուկայի շահույթի 2/3-րդը բաժին է ընկնում Apple ընկերությանը, ասվում է Counterpoint Research-ի հետազոտության մեջ:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44