Սպիտակ տան ավագ խորհրդական Իվանկա Թրամփը CBS հեռուստաալիքով հեռարձակվող Face The Nation հաղորդման ժամանակ ասել է, որ իր հայրն իր նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու մասին Ներկայացուցիչների պալատի որոշումը դիտարկում է որպես «զուտ կուսակցական քաղաքականություն», գրում է MSN-ն: «Ասում է՝ զգացողություն չունի, թե պաշտոնանկության գործընթաց են սկսել իր նկատմամբ»,- հայտնել է Իվանկա Թրամփը և հավելել. «Բավականին աննախադեպ է, որ ժամանակի ընթացքում պաշտոնանկության գործընթացին աջակցությունը հանրության շրջանում նվազել է»: Նա նշել է, սակայն, որ նախագահը Ներկայացուցիչների պալատի՝ իր պաշտոնանկությանը կողմ քվեարկելուց հետո «առավել քան եռանդով է լցվել»: «Նրան այդ պաշտոնում ընտրած 63 միլիոն աջակիցները՝ նույնպես: Սա պատմական իրադարձություն է, այդ թվում նաև այն առումով, որ սա զուտ կուսակցական քաղաքականության արդյունք է»,- ասել է նա: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ լիազորությունների չարաշահում և Կոնգրեսի աշխատանքի խոչընդոտում հոդվածներով: Խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս դեմոկրատների, քվեարկել է Թրամփի պաշտոնանկության օգտին, հանրապետականները դեմ են քվեարկել: Պաշտոնանկության առաջին հոդվածով կողմ է քվեարկել 230 կոնգրեսական, այդ թվում՝ 1 անկախ պատգամավոր, դեմ՝ 197, այդ թվում՝ երկու դեմոկրատ: Մեկ մարդ ձեռնպահ է մնացել: Այժմ Թրամփին իշխանությունից զրկելու համար անհրաժեշտ է սենատորների երկու երրորդի համաձայնությունը, սակայն ներկայում հանրապետականների մեծամասնությունը մտադիր չէ քվեարկել նախագահի դեմ:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55