Անցած նոյեմբերը շատ տաք է եղել եւ երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել ջերմաստիճանային վարկանիշում՝ զիջելով միայն 2016 թվականի նոյեմբերին: Այդ մասին հայտնել է Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ), ընդգծելով, որ ամենատաքերի թվում երկրորդ տեղն է զբաղեցրել նաեւ 2019 թվականի աշնանային տարեշրջանը եւ հունվարից մինչեւ նոյեմբեր ընկած ժամանակաշրջանը։ Ինչպես Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՕՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քլեր Նյուլիսը, նոյեմբերը եղել է հերթական շատ տաք ամիսը: Այն «ամենատաքերից երկրորդն է դարձել կլիմայի դիտարկումների 148 տարվա ընթացքում»: Նյուլիսը հիշեցրել է, որ ռեկորդը պատկանում է 2016 թվականին, որը նշանավորվել է Էլ-Նինիոյի ուժեղ բնական ֆենոմենով, որն առաջացնում է ջերմաստիճանի բարձրացում: Նրա խոսքով՝ դիտարկումների պատմության մեջ հինգ ամենատաք նոյեմբերները դիտվել են 2013 թվականից: Դեկտեմբերի սկզբին ՕՀԿ-ի կողմից հրապարակված զեկույցի համաձայն, 2010-2019 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանն ամենայն հավանականությամբ կդառնա ամենատաք տասնամյակը դիտարկումների ողջ պատմության ընթացքում, իսկ 2019 թվականը կմտնի ամենատաք տարիների եռյակի մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01