ARM | RUS |

«Դո՛ւք եք, որ օր ու գիշեր ձեր ջանքերը ներդնում եք մեր երկրի սահմաններն ամուր պահելու գործում»․ Աննա Հակոբյանը հանդիպել է ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտներին

23.12.19 | 11:18

‹‹Դո՛ւք եք, որ օր ու գիշեր ձեր ջանքերը ներդնում եք մեր երկրի սահմաններն ամուր պահելու գործում››․ Աննա Հակոբյանը հանդիպել է ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտներին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հանդիպել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտների և շրջանավարտների հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տնօրեն, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը, ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանի պետի տեղակալ գնդապետ Դավիթ Ալեքսանյանը, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Նորայր Սմբատյանը։

Բացման խոսքում Նորայր Սմբատյանը նշել է, որ Պաշտպանության նախարարությունում սկսված պաշտպանական բարեփոխումների արդյունքում շեշտադրում է դրվել բանակը պրոֆեսիոնալ ռազմական կրթությամբ կին զինծառայողներով համալրելու անհրաժեշտությունը։ ‹‹Ռազմական կրթությամբ կանանց ներգրավվածությունը նպաստում է ընդհանուր որակի բարձրացմանը, կարգապահության և զգոնության ամրապնդմանը և նրանց փոխլրացնող կարողությունների ճիշտ ուղղորդմամբ մարտական խնդիրների և առաջադրանքների արդյունավետ կատարմանը։ Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում պաշտպանության նախարարությունում կա հստակ գիտակցություն, որ հայրենիքի պաշտպանության գործում մեկ ավել զինվորականը կարող է մեծ դեր ունենալ››,- ասել է Նորայր Սմբատյանը։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ գնդապետ Խաչատուր Խաչատրյանը շեշտել է, որ իգական սեռի կուրսանտները ցուցաբերում են բարձր առաջադիմություն և պարապմունքների ժամանակ ոչնչով չեն զիջում տղաներին։ Գնդապետ Դավիթ Ալեքսանյանն էլ հավելել է, որ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանից քննարկմանը ներկա 5 կուրսանտից 3-ը գերազանց են սովորում և ցուցաբերում են մեծ պատասխանատվություն ու պատրաստվածություն։ Քննարկմանը ներկա իգական սեռի կուրսանտներն ու շրջանավարտները պատմել են դասընթացի, այնուհետև զինվորական ծառայության ընթացքում ունեցած դժվարությունների, խնդիրների ու միաժամանակ դրական փոփոխությունների մասին։ Քննարկվել են զինված ուժերում կանանց իրավունքներն ու ներկայացվել են այն խնդիրները, կարծրատիպերը, որոնց ամենից շատ բախվում են կին սպաները։

Աննա Հակոբյանը շեշտել է, որ ՀՀ ՊՆ ռազմաուսումնական համալսարաններում սովորող իգական սեռի կուրսանտներն ամենադժվար իրավիճակում են, քանի որ ճանապարհ են հարթում հետագա սերունդների համար և խորհուրդ է տվել հանուն պետության, հանուն բանակի չհոգնել և բոլոր դժվարությունները տանել սպայի պատվով։ Իր խոսքում Աննա Հակոբյանը մասնավորապես ասել է․

‹‹Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների սիրելի՛ ունկնդիրներ,

Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներ, հյուրեր,

Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, հանդիպել ձեզ, իմ խոսքն ուղղել ձեզ, ապա նաև հույս ունեմ անկեղծ զրույց ունենալ ձեզ հետ։

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը պաշտպանող կառույցներն ու այդ կառույցներում աշխատող մարդիկ առանձնահատուկ ակնածանք են վայելում մեր ողջ ժողովրդի կողմից, որովհետև մենք մեր ապրած յուրաքանչյուր խաղաղ օրվա համար պարտական ենք ձեզ։

Դո՛ւք եք, որ օր ու գիշեր ձեր ջանքերը ներդնում եք մեր երկրի սահմաններն ամուր պահելու, արտաքին վտանգները գնահատելու և կանխելու գործում։

Դո՛ւք եք, որ վտանգի պարագայում առաջինն եք կանգնելու դրան դեմ հանդիպման՝ չխնայելով ձեր կյանքն ու առողջությունը և ապահովելով Հայաստանի և Արցախի քաղաքացիների բնականոն կյանքն ու անհոգ քունը։ Այդպես եղել է, և այդպես կլինի, քանի դեռ մենք չենք հասել մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Բայց ո՞րն է այս օրվա խորհուրդը։ Դա Պաշտպանության համակարգում կանանց ներկայությունն ու ներգրավվածությունն է։ Ամբողջ աշխարհում բոլոր առաջատար վերլուծական կենտրոնների հետազոտությունները հանգել են այն եզրակացության, որ կանանց ներկայությունը անվտանգության և պաշտպանության խնդիրներում խիստ շահեկան է յուրաքանչյուր երկրի համար։ Բոլոր զարգացած երկրները վաղուց արդեն իրենց առաջ խնդիր են դրել մեծացնել կանանց թիվն իրենց պաշտպանական համակարգերում, որովհետև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ ավելի արդյունավետ են այն զինված ուժերը, որտեղ կանայք ավելի մեծ ներկայություն ունեն։ Բացի դրանից, ըստ միջազգային հետազոտությունների՝ աշխարհն ավելի խաղաղ ու անվտանգ կլինի, եթե կանայք ավելի լուրջ և խորքային դերակատարություն ունենան պաշտպանության և անվտանգության հարցերում և, առավել ևս, հակամարտությունների լուծման և խաղաղության հաստատման գործընթացներում։ Եվ կրկին տարբեր տարածաշրջանների հակամարտությունների պատմությունը ցույց է տալիս, որ խաղաղությունն ավելի կայուն և երկարաժամկետ է լինում ավելի հաճախ այն պարագայում, եթե համաձայնագրերի կնքման գործում, միջնորդական առաքելություններում մեծ է լինում կանանց դերն ու մասնակցությունը։

Ի՞նչ է սա նշանակում։ Իմ կարծիքով՝ սա նշանակում է, որ մենք հեծանիվ հորինելու կարիք չունենք։ Առավելագույնը կարող ենք ուսումնասիրել այս հետազոտությունները, համոզվել դրանց ճշմարտացիության մեջ և բացել մեր բանակի ու անվտանգության և պաշտպանական մյուս կառույցների դռները կանանց առջև։

Այսօր կանանց ընդհանուր թիվը բանակում 12 տոկոս է։ Սա, թերևս, փոքր թիվ է՝ հաշվի առնելով վերը նկարագրածը և այն, որ մենք ապրում ենք սառեցված հակամարտության կամ ավելի ճիշտ սողացող պատերազմի ժամանակաշրջանում։ Պարզ է, որ մենք ունենք մեր կարծրատիպերը, հայ ընտանիքներն այնքան էլ չեն ողջունում իրենց աղջիկ երեխաների՝ ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվելու ցանկությունը, ուր մնաց՝ ՊՆ, Ոստիկանություն կամ ԱԱԾ համակարգերում սովորելու և աշխատելու ցանկության մասին։ Թերևս ժամանակն է, որ մենք սկսենք վստահել և հավատալ մեր կանանց և աղջիկներին, նրանց մասնագիտական հնարավորություններին՝ զուգորդված նրանց խոհեմության, առաքինության ու հավատարմության հետ։ Մեր հայրերը, եղբայրներն ու ամուսինները պետք է վստահ լինեն, որ իրենց դուստրը, քույրը, կինը, հարսը կարող է միաժամանակ լինել բարձրակարգ մասնագետ որևէ ոլորտում, այդ թվում՝ պաշտպանության, և լավ կին ու մայր՝ ընտանիքում։ Իսկ որպեսզի նրանք կարողանան դրան հավատալ, մենք պետք է ավելի նախաձեռնող լինենք, համոզենք նման հնարավորություն տալ մեզ և մեր աշխատանքով և կյանքով ապացուցենք վերը նշվածի հնարավորությունը։

Ի վերջո մենք Սոսե Մայրիկի, Գևորգ Չաուշի կնոջ՝ Հեղինեի, Եղիշե պատմիչի նկարագրած՝ Ավարայրի ճակատամարտում զենքը ձեռքներին մաքառած ‹‹Հայոց աշխարհի փափկասուն տիկնանց›› սերունդներն ենք, մենք լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի օրինակն ունենք մեր աչքի առջև։ Եվ վերջապես՝ քնքուշ ու կանացի, բայց հայրենիքին սպառնացող վտանգի դեպքում՝ ամուր ու աննկուն հայ կնոջ կերպարը լավագույնս նկարագրված է ժողովրդական բանահյուսության մեջ։ Հիշենք, օրինակ, ‹‹Անահիտ›› հեքիաթը․ ‹‹Քաջարի օրիորդներն ու տիկիններն էլ, երբ որ իմացան, որ թագուհին պիտի առաջնորդե զորքին, նույնպես զրահավորվեցին և ձիավորվելով շրջապատեցին թագուհուն››։ Սա է հայ կնոջ իրական կերպարը և մեր երկրի, մեր ընտանիքների շահերից է բխում, որ մենք վերականգնենք այս կերպարը մեր ամուսինների, հայրերի, եղբայրների և փեսացուների աչքում, շահենք նրանց վստահությունն ու հարգանքը՝ մեր նպաստը բերելով Հայաստանի ու Արցախի անվտանգության ամրապնդմանը և խաղաղության վերջնական ու երկարաժամկետ հաստատմանը։ Մանավանդ, որ՝ այդ հարցում ունենք նաև ժամանակակից ոգեշնչող օրինակներ՝ ի դեմ այսօր այս սրահում ներկա կանանց և աղջիկների։ Մեկ անգամ ևս շնորհակալ եմ այս հանդիպման հնարավորության համար և սիրով կպատասխանեմ ձեր հարցերին››։

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը գրառում է կատարել ՊԱՀՀ-ի պատվավոր հյուրեր մատյանում։

На изображении может находиться: 4 человека, люди улыбаются, люди стоят

На изображении может находиться: 5 человек, люди улыбаются, люди сидят, стол и в помещении

На изображении может находиться: 9 человек, люди стоят и в помещении


Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու...

13:39

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր...

11:09

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները. Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները....

10:44

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնը

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային...

10:19

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

10:02

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով. Փաշինյան

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ»...

14:25

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան....

14:10

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարան

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի...

14:00

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման...

13:43

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է Փաշինյանին

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է...

13:25

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝...

13:09

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ...

12:48

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների նաև մարդկային որակների բացակայության մասին. Թանդիլյան

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է...

12:26

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով....

11:33

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին. փաստաբան

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին....

11:03

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել. Տիգրան Աբրահամյան

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն...

10:33

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման հարցերը

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման...

17:39

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա...

17:22

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարմանը

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման...

17:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01